Արցախի պետական համալսարան

42959609 498045360665213 4754457358480965632 n   42977320 601556943610186 1845865373455351808 n

42604145 287106535228803 5099662318355087360 n   42595352 675989886117248 9105868616468791296 n

Արդեն մեկ տարի է Արցախի պետական համալսարանում գործում է հոգեբանական կենտրոն: Կենտրոնի իրականացրած գործունեության և անելիքների մասին Լիդիա Սահակյանը զրուցել է տնօրենի պաշտոնակատար Անահիտ Գասպարյանի հետ: Ձեզ ենք ներկայացնում զրույցը:

-Տիկին Գասպարյան, նորաստեղծ հոգեբանական կենտրոնն ի՞նչ առանցքային գործառույթ է իրականացնում:

-Արդեն 1 տարի է ինչ իր գործունեությունն է սկսել ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը:

Մեր հոգեբանական կենտրոնն ունի հնարավորություն՝  առաջարկելու ծառայությունների բավականին լայն շրջանակ: Կենտրոնը սերտորեն համագործակցում է ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի, այլ ստորաբաժանումների հետ` համատեղ անցկացնելով տեսական, ուսումնական և պրակտիկ աշխատանքներ, ուսումնասիրություններ, ուսանողների ավարտական և մագիստրոսական աշխատանքների հետազոտություններ, հարցումներ, դրանց վերլուծություններ, կազմակերպում է փորձուսուցումներ, այդ թվում` գիտամանկավարժական և այլ պրակտիկ ու գիտատեսական աշխատանքներ:

Կենտրոնը համագործակցում է ՀՀ-ում գործող համապատասխան ուղղվածություն ունեցող այլ կենտրոնների հետ: Հատկապես սերտորեն համագործակցում ենք «Ապագա» հոգեբանական կենտրոնի հետ:

-Ի՞նչ թրեյնինգներ են կազմակերպվում կենտրոնում:

-ՀՀ-ից հրավիրված, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից կազմակերպում ենք զանազան հոգեբանական թրեյնինգներ, դասընթացներ, հոգեբանական  անհատական և խմբային  խորհրդատվություն՝ մանկանծնողի  և  ընտանեկան հարաբերությունների  վերաբերյալ: Դասընթացների, թրեյնինգների մասնակցության համար տրվում է վկայական:

-Կենտրոնի ծառայություններից օգտվողների համար կա՞ տարիքային սահմանափակում: Տարիքային ո՞ր կատեգորիայի անձինք են դիմում Ձեր օգնությանը: Քանի՞ այցելու եք ունեցել մինչ օրս:

եռևս մեզ՝ հայերիս մոտ չի ստեղծվել հոգեբանական ծառայություններից օգտվելու մշակույթ, և այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք կատարենք: Անհատական խորհրդատվությունների համար ԱրՊՀ հոգեբանական կենտրոն   դիմելու համար տարիքային սահմանափակում չկա, բայց մեզ հիմնականում դիմում են երեխաներն ու երիտասարդները: Անհատական խորհրդատվությունները կազմակերպվում է վճարովի համակարգով, բայց շատ մատչելի: 2018թ. փետրվարի 1-ից մինչև հիմա ունեցել ենք երեք տասնյակ այցելու:

-Կպատմե՞ք կենտրոնում գործող նախակրթարանի մասին: Ինչպե՞ս են անցկացվում պարապմունքները, ի՞նչ խնդիրների եք առնչվում երեխաների հետ աշխատելիս, և ինչպիսի՞ մասնագետների օգնությամբ եք հաղթահարում դրանք:

-Նախադպրոցական տարիքի երեխաների համար կենտրոնում գործում է նախակրթարան, որտեղ հատուկ զարգացնող պարապմունքների միջոցով ապահովվում է մտածողությանհիշողության,  խոսքի, ուշադրությանստեղծագործական  ունակությունների զարգացումն  ու նախապատրաստումը  դպրոցական  ուսուցմանը:  Կենտրոնի լոգոպեդի կողմից մասնագիտական աջակցություն է ցուցաբերվում խոսքի հետ կապված դժվարություններ ունեցող երեխաներին: Նախակրթարանի աշխատանքներում ներգրավված են մագիստրանտներ և ուսանողներ: Մենք գործ ունենք տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ և պետք է յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերել, քանի որ ամեն մի երեխա ունի իր խառնվածքն ու հետաքրքրությունները: Կարևոր է մանկական հոգեբանությամբ առաջնորդվելը, այսինքն՝ մանկան լեզվով բացատրել, որ իրենց հասկանալի լինի:  Ոչինչ չի պարտադրվում երեխային: Եթե երեխան խաղալ է ուզում, պետք է խաղա, քանի որ խաղի միջոցով ինքը կարող է ուղղորդել` ինչպես աշխատել իր հետ: Խաղի միջոցով կարելի է նույնիսկ սովորեցնել:

Հոգեբանական մոտեցումներով կատարում ենք ստեղծագործական աշխատանքներ, որոնց միջոցով զարգացնում ենք երեխայի միտքը, երևակայությունը, մոտորիկան:

Մեր կենտրոնի հոգեբանի և հատուկ մանկավարժի կողմից իրականացվում են շտկողականվերականգնողական  աշխատանքներ՝  հիպերակտիվության, ուշադրության  պակասիագրեսիվ դրսևորումներիտագնապայնության, մանկական  վախերիմանկական նևրոզների և այլ բնույթի խնդիրներով: Նախակրթարանի աշխատանքը սկսվում է ժամը 14.00-17.00-ը:

-Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում առաջիկայում:

-Առաջիկայում նախատեսում ենք մանկավարժահոգեբանական աջակցություն ցուցաբերել ք. Շուշիի «Շող» երեխաների համայնքահեն կենտրոնին: Այստեղ երեխաները տարբեր պատճառներով «դժվար դաստիարակվող» են, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, ունեն առողջական խնդիրներ, զարգացման հապաղումներ: Մյուս երեխաների նման նրանք էլ որակյալ կրթության, սիրո, հոգատարության, ուշադրության, խնամքի կարիք ունեն: «ՇՈՂ» կենտրոնի մանկավարժներն ամեն ինչ անում են` երեխաների խնդիրները լուծելու համար, սակայն ուժերը չեն բավականացնում և ունեն մասնագիտական օգնության ու աջակցության կարիք: Նրանց հնարավորությունները չեն հերիքում հոգեբանական խնդիրների լուծման համար, և անհրաժեշտ է լինում հոգեբան-մասնագետի միջամտություն: Հաճախ անհրաժեշտություն կառաջանա նաև խմբային աշխատանքը փոխարինել անհատական աշխատանքով, որի համար զգալի թվով կամավորականներ են անհրաժեշտ:

Մեր կենտրոնի գործունեության շրջանակներում ձևավորել ենք հոգեբան-մագիստրանտների, ուսանողների, մանկավարժ-մագիստրանտների, ուսանողների կամավոր խումբ, որի անդամները պատրաստ են իրենց աջակցությունը ցուցաբերել «Շող» երեխաների համայնքահեն կենտրոնի հոգեբանական, մանկավարժական, տարաբնույթ խնդիրներ ունեցող երեխաներին:

Նախատեսում ենք նաև 1-ին կուրսի ուսանողների մոտ հարցում անցկացնել ուսումնական գործունեության մոտիվացիայի մակարդակը որոշելու նպատակով:

Հարցազրույցը՝ Լիդիա ՍԱՀԱԿՅԱՆԻ, լրագրություն 4-րդ կուրս