Արցախի պետական համալսարան

      Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում 2011թ. դեկտեմբերի 12-ին ԼՂՀ վարչապետ, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արա Հարությունյանը հանդիպում ունեցավ Արցախի Պետական Համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ:

ԼՂՀ վարչապետի ելույթը, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացմանը, անկախության 20 տարիների ընդացքում մեր կրթական համակարգի համար կարելի է ուղենշային համարել: Վերլուծելով սոցիալ-տնտեսական բարեփոխումների անցած փուլերը` կառավարության ղեկավարը խոսել է նաեւ ապագա ծրագրերից` գյուղատնտեսական, անասնաբուժական, երկրաբանական, էներգետիկայի, անտառաշինարարության, տեղեկատվական հեռահաղորդակցության բնագավառների մասնագետների պատրաստման մասին:  Արա Հարությունյանը նշել է, որ այդպիսինն է լինելու Արցախի տնտեսության մասնագիտական պահանջարկը առաջիկա 20 տարինների ընթացքում: Բնականաբար, Համալսարանը նույնպես պիտի համապատասխան քայլեր ձեռնարկի:

DSC00313