Արցախի պետական համալսարան

IMG 4068   IMG 4054

IMG 4061  IMG 4065

Ամփոփվել են Հրանտ Խաչատրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված բարձրագույն մաթեմատիկայից կազմակերպված միջբուհական օլիմպիադայի արդյունքները:

Միջբուհական օլիմպիադային մասնակցության հայտ ներկայացրած ավելի քան երեք տասնյակ ուսանողներն իրենց գիտելիքներն են ստուգել բարձրագույն մաթեմատիկայից առաջադրված խնդիրների լուծմամբ, որի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողներն արժանացել են պատվոգրերի: Մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է Անահիտ Առստամյանը (մաթեմ.,4-րդ կուրս), 2-րդ տեղը՝ Մարիամ Գրիգորյանը (մաթեմ., 2-րդ կուրս), 3-րդ տեղը՝ Աննա Սահակյանը (մաթեմ., 3-րդ կուրս):

Բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին լավագույն արդյունքներ ցուցաբերելու կապակցությամբ՝ նշելով, որ մասնակցությունն ինքնին հաղթանակ է:

«Ֆակուլտետը նախատեսում է պարբերաբար հանդես գալ նման նախաձեռնություններով՝ ընդգրկելով ավելի շատ ուսանողներ: Սա կնպաստի ուսանողական առօրյայի ակտիվացմանը, ինչպես նաև ուսանողների շրջանում առողջ մրցակցային մթնոլորտ կստեղծի»,- ասել է ֆակուլտետի ղեկավարն ու մասնակիցներին հանձնել պատվոգրեր: