ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

09.10

2018

IMG 4484   IMG 4476

IMG 4539   IMG 4545

Հոկտեմբերի 8-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ բաժնի առաջին կուրսի ուսանողները «Ֆինանսական շուկաներ» դասընթացի շրջանակներում կազմակերպել էին ընթերցումներ` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին:

Միջոցառման ընթացքում ուսանողներն ամփոփ ներկայացրել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տնտեսությունները` ըստ առաջին փուլերի` նշելով սոցիալ-տնտեսական դրությունն ու ըստ այդմ` տնտեսական առաջնահերթությունները:

Դասընթացավար Արևիկ Ալեքսանյանը նման միջոցառումները կարևորում է ինչպես ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու, այնպես էլ այն ներկայացնելու տեսանկյունից. «Բացի այն, որ ֆինանսահաշվային ամբիոնը որդեգրել է առանձին դասընթացներ ընթերցումների ձևաչափով ամփոփելու քաղաքականություն, կարևոր ենք համարում նաև ուսանողներին հրապարակային ելույթների նախապատրաստելը»:

Ընթերցումներին ներկա տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանն ու ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Նարինե Ավանեսյանն իրենց հերթին ողջունեցին առաջին կուրսեցիներին նման միջոցառումներում ընդգրկելու նախաձեռնությունը` կարևորելով դրանց արդյունավետությունը: