ԱՀ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱրՊՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՌԵԿՏՈՐ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

09.10

2018

 

IMG 4711 IMG 4790

Հոկտեմբերի 9-ին ԱՀ պետնախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրել է նորընտիր ռեկտոր Արմեն Սարգսյանին:

Անդրադառնալով նախորդ ռեկտորի՝ Մանուշ Մինասյանի գործունեությանը՝ նա մասնավորապես նշել է.«Անցած տարիների ընթացքում ուսման որակի բարձրացման ուղղությամբ Մ. Մինասյանի իրականացրած գործունեությունը, ԱրՊՀ-ի՝ որպես մեր հանրապետության մայր բուհ հանդիսանալու առաքելությունից բխող գործառույթների իրականացումը, կատարված բարեփոխումները մեր երկրի համար անգնահատելի են: Այդ ժամանակահատվածում ԱրՊՀ-ն պատվով պահպանել է մայր բուհի բարձր պատիվը»: Պետնախարարը ԱրՊՀ խորհրդի, պրոֆեսորադասախոսական, ուսանողական կազմի և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել Մ. Մինասյանին՝ կատարած աշխատանքների համար:

Շնորհավորելով նորընտիր ռեկտոր Արմեն Սարգսյանին՝ պետնախարարը նշել է, որ Արմեն Սարգսյանը նոր մարդ չէ համալսարանում:Երկար տարիներ առնչվել և ներսից ծանոթ է եղել համալսարանական կրթությանը՝ բուհում զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Հաջողություն մաղթելով նոր ռեկտորին, միաժամանակ համոզմունք է հայտնել, որ Արմեն Սարգսյանին կհաջողվի նոր թափ հաղորդել սկսված աշխատանքներին:

ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը ևս շնորհակալություն է հայտնել Մ. Մինասյանին՝ կատարած դժվար, բայց պատասխանատու և արդյունավետ աշխատանքի համար: Շնորհավորելով Ա. Սարգսյանին՝ նշել է, որ փոխնախարարի պաշտոնում աշխատելով՝ այն Ա. Սարգսյանին հնարավորություն կտա նոր տեսանկյունից նայելու խնդիրներին: ԿԳՍ նախարարը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց իր հերթին նպաստելու աշխատանքներին և համագործակցելու բուհի հետ: «Ա. Սարգսյանը էությամբ համալսարանական է և բարձրագույն կրթության ոլորտում Ա. Սարգսյանի բազմամյա փորձը թույլ կտա այլ տեսանկյունից նայելու բուհի խնդիրներին», -ասել է նա:

Մ. Մինասյանը  շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար՝ շնորհավորելով և հաջողություն մաղթելով նորընտիր ռեկտորին:

Մայր բուհի նոր ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու պաշտոն վստահելու համար և նշել, որ ԱրՊՀ-ում նախորդ տարիներին ստեղծվել է այն նորարարական հիմքը, որի վրա հիմնվելով՝ հնարավոր կլինի հասնել շարունակական հաջողությունների և ապահովել աշխատանքների նոր որակ: