Արցախի պետական համալսարան

SAM_4010

 

 

 

 

 

 

 

 

Մի քանի օր շարունակ ԱրՊՀ-ի ռեկտոր պրն. Ս.Դադայանը հանդիպում ունեցավ ֆակուլտետների դասախոսական կազմի և ուսանողների հետ: Այդպիսի հանդիպումներ կազմակերպվում են ամեն տարի:

Ս.Դադայանը նշեց, որ 2011թ. անցել է մեծ խանդավառությամբ. համալսարանը բազում միջոցառումներ է կազմակերպել: Նա անդրադարձել է ուսանողների գիտելիքներին, նշել, որ միասին պիտի նոր աշխարհ կառուցենք, պիտի չարչարվենք: Եթե մի քանի տարի առաջ խոսում էինք իրավաբանների, պատմաբանների, կիրառական մաթեմատիկայի գծով ավարտած բարձրակարգ մասնագետների մասին, ապա այսօր ունենք նաև բարձր որակավորմամբ շինարարներ: Նախատեսվում է ԱրՊՀ-ում ստեղծել հիմնադրամ, որի միջոցով կկարողանանք խրախուսել երիտասարդ մասնագետներին: Շարունակվում է լսարանների կահավորումը, այսօր ունենք 9 լսարան` կահավորված ժամանակակից տեխնիկայով: Ս.Դադայանը մեծ ցանկություն է հայտնել գլխավոր մասնաշենքի միջանցքները անվանել ԼՂՀ 7 վարչական շրջանների անվանմամբ, դրանցում տեղադրելով այդ շրջանները խորհրդանշող արժեքներ: Հանդիպման վերջում Ս.Դադայանը պատասխանեց դասախոսներին և ուսանողներին հուզող հարցերին: