Արցախի պետական համալսարան

IMG 20181009 012054 0

Օրերս լրագրություն և հլգ մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները կուրսղեկ Զինաիդա Բալայանի ուղեկցությամբ այցելեցին Ստեփանակերտի   պատկերասրահ:

Պատկերասրահի էքսկուրսավար Գայանե Ենգիբարյանը ուսանողներին ներկայացրեց սրահի 2 հարկերում ցուցադրված արվեստի գործերը, որոնցից յուրաքանչյուրն աչքի էր ընկնում իր ինքնատիպությամբ:

Ուսանողները նաև ծանոթացան նկարչուհի Գայանե   Բաբայանի(Շուշեցի) հետ հենց նրա արվեստանոցում, որտեղ գտնվում էին նրա յուղաներկ կտավները:

Հարցին, թե իր որ կտավն է ամենաշատը սիրում, Գայանեն ասաց. «Ճիշտն ասած իմ ամենասիրելի կտավն այս պահին այստեղ չէ. միակ նկարն է, որ ամեն օր կարոտում եմ: Այն գտնվում է Շուշիի պատկերասրահում և ներկայացնում է Շուշիի հաղթանակը»։

Պատկերասրահ կատարած այցը նպաստեց արվետի հանդեպ ուսանողների ունեցած հետաքրքրության մեծացմանը, նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը, նկարների և գույների ճիշտ ընկալմանը:

Կարևորում եմ նման միջոցառումները, քանի որ դրանք ուսումնական գործընթացն էլ ավելի են հետաքրքիր դարձնում: Սա մի յուրօրինակ ճամփորդություն էր գույների աշխարհում, նաև՝ ծանոթություն Արցախում ստեղծվող գեղանկարչության հետ:

Սիրանուշ Ադամյան, լրագրություն 1-ին կուրս