Արցախի պետական համալսարան

IMG 4860  IMG 4868

IMG 4866   IMG 4876

Հոկտեմբերի 10-ին ԱրՊՀ ՈւՀՏԱ, կարիերայի բաժնի և ՈւԽ համատեղ նախաձեռնությամբ մեծ դահլիճում «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի ցուցադրությամբ տեղի ունեցավ կինոսերների ակումբի առաջին հանդիպումը:

ՈւՀՏԱ և կարիերայի բաժնի միջոցառումների կազմակերպիչ Վահե Գալոյանի խոսքով, ակումբի նպատակն է կազմակերպել ուսանողների ժամանցն ու կինոսեր ուսանողներին հնարավորություն ընձեռել հանդիպել և քննարկել հայկական արտադրության ֆիլմերը, փոխանակել կարծիքներ:

«Ներֆակուլտետային կինոդիտումների կազմակերպման փորձ արդեն ունեինք և, հաշվի առնելով արձագանքներն ու պահանջարկը, նպատակահարմար ենք գտել այն դարձնել համահամալսարանական` միաժամանակ խթանելով հայկական արտադրության ֆիլմերի քարոզմանը»,- նշել է պատասխանատուն:

Նշենք, որ ամեն չորեքշաբթի ԱրՊՀ մեծ դահլիճում կազմակերպվելու են կինոդիտումներ: Մոտքն ազատ է: