Արցախի պետական համալսարան

IMG 4883  IMG 4917

IMG 4996  IMG 4986

Հոկտեմբերի 11-ին ԱրՊՀ բանասիրական և բնագիտական ֆակուլտետներում կազմակերպվել են ինտելեկտուալ խաղեր` նպատակ ունենալով խթանելու ուսանողական ժամանցի արդյունավետ կազմակերպմանը:

Բանասիրական ֆակուլտետում «Ես կարող եմ» խորագրով կազմակերպված ինտելեկտուալ խաղին մասնակցում էին ֆակուլտետի տարբեր բաժինների հինգ խմբեր, որոնք իրենց ուժերն են փորձել մրցութային երեք փուլերում: Արդյունքում մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ թիմերը. առաջին տեղ` «Բերդ» (ռուսաց լեզու և գրականություն բաժին), երկրորդ տեղ` «Ավետիս» (օտար լեզուների բաժին), երրորդ տեղ` «Ռենեսանս» (թարգմանչական գործ բաժին):

Բնագիտական ֆակուլտետում մրցել են ֆակուլտետի տարբեր բաժինների հավաքական թիմերը` իրենց կարողությունները փորձելով մի քանի փուլերով: Առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է «3+3», երկրորդ տեղը կիսել են «Սֆերա» և «Պրոգրամմեր», երրորդ տեղը` «Բանալի» թիմը:

Ֆակուլտետների ղեկավարները ողջունել են ուսանողական խորհուրդների նախաձեռնությունը` կարևորելով ուսանողական առօրյայի բազմազանությունն ապահովող միջոցառումների կազմակերպումը: Հաղթող թիմերն արժանացել են պատվոգրերի, իսկ առաջին տեղ զբաղեցրած թիմը՝ խորհրդանշական նվերի: