Արցախի պետական համալսարան

43880028 274669766491697 9190660139999297536 n 1  43950625 237985860229558 8220923349958656000 n

Հոկտեմբերի 12-ը Հայաստանում նշում են որպես ծխելու դեմ պայքարի ազգային օր, որի կապակցությամբ ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը նախաձեռնել էր ծխելու դեմ պայքարի յուրահատուկ ակցիա:

Ակցիայի շրջանակներում ուսանողները ծխախոտի դեմ պայքարը քարոզող պաստառներ են պատրաստել, ապա քաղցրեղենով լիքը տուփ տեղադրել՝ առաջարկելով տուփի պարունակությունը փոխարինել ծխախոտով:

Ֆակուլտետի ՈւԽ նախագահ Ռիմմա Մանգասարյանը, խոսելով նախաձեռնության մասին, նկատում է, որ ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն առիթ է, որպեսզի հերթական անգամ անդրադառնանք ծխախոտի անդառնալի հետևանքներին:3

«Բավականին մեծ ոգևորություն էր տիրում և΄ դասախոսների, և΄ ուսանողության շրջանում: Քանի որ մեր ֆակուլտետի արական սեռի ներկայացուցիչները մեծամասամբ մարզիկներ են և չեն ծխում, տուփի պարունակությունը փոխարինեցին այլ ֆակուլտետի ծխող ուսանողների ծխախոտներով»,- ասել է Ռ. Մանգասարյանը:

Ֆակուլտետի ղեկավար կազմը ևս մեծ ոգևորությամբ է մասնակցել ակցիային՝ միաժամանակ քաջալերելով նախաձեռնության հեղինակներին, հորդորել պարբերաբար քարոզչական աշխատանքներ իրականացնել ուսանողության շրջանում: