Արցախի պետական համալսարան

IMG 5063  IMG 5066

IMG 5069  IMG 5092

Հոկտեմբերի 15-ից ԱրՊՀ-ում մեկնարկել են առաջին փուլի ընթացիկ ստուգումները. ընթացքի մասին տեղեկացել ենք ուսումնական գործընթացի վերահսկման բաժնից:

Բաժնի պետ Գոհար Գասպարյանը նախ նախապատրաստական աշխատանքներին է անդրադարձել՝ նշելով, որ քննությունների մեկնարկից առաջ աշխատանքներ են իրականացվել տեխնիկական և կազմակերպչական  ուղղություններով: IMG 5061Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի սպասարկման բաժնի հետ համատեղ տեխնիկական խնդիրներն են վերացվել, ամբիոնների հետ՝ տեխնիկական և խմբագրական: Քննությունների ընթացակարգի՝ ուսանողների իրավունքների և պարտականությունների, կարգապահության և բողոքարկման կարգի և հարակից այլ հարցերի վերաբերյալ առաջին կուրսեցիների հետ ևս բաժինը իրազեկման աշխատանքներ է իրականացրել:

«Արդեն երկրորդ հոսքն է քննասենյակում և այս պահի դրությամբ քննություններն ընթանում են առանց միջադեպերի: Քննությունների բնականոն ընթացքը պայմանավորված է նախապատրաստական աշխատանքներով, որի արդյունքում իրազեկված է ուսանողը, մյուս կողմից՝ հնարավորինս շտկված են նախորդ տարիներինի ի հայտ եկած վրիպակները»,- ասում է պատասխանատուն:

Հիշեցնենք, որ առաջին ընթացիկ քննությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 26-ը: