Արցախի պետական համալսարան

44052385 335701893855267 4293779475549650944 n 44090604 2196663727326038 2409330267685650432 n

 Հոկտեմբերի 12-ին կայացել է ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որը վարում էր ռեկտոր Արմեն Սարգսյանը:

 Օրակարգի առաջին հարցը, որը վերաբերում էր առաջին ընթացիկ ստուգման նախապատրաստական աշխատանքներին, ներկայացրեցին ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գ. Գասպարյանը և ֆակուլտետների դեկանները:

Ստորաբաժանումների 2017-2018 ուս. տարվա հաշվետվությունների ներկայացման մասին տեղեկություն է հաղորդել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը:

Ամբիոնների վարիչներին հանձնարարվել է մինչև հոկտեմբերի 31-ը դեկաններին տրամադրել 2017-2018 ուս. տարվա հաշվետվությունները` վերջնական տեսքով Գ. Սահակյանին ներկայացնելու համար:

ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը տեղեկատվություն է ներկայացրել «Լավագույն ուսանող» մրցույթի կազմակերպման աշխատանքների մասին: «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի ներբուհական փուլը նախատեսվում է անցկացնել մինչև սույն թվականի նոյեմբերի 17-ը:

Ուսանողների միջազգային օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների մասին տեղեկատվություն ներկայացրեց ՈՒՀՏԱ և կարիերայի բաժնի պետ Կարեն Մեժլումյանը:

Համալսարանի կայքէջի թարմացման աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացրեց լրատվության և ՀԿ բաժնի պետ Զ. Սառաջյանը: Ըստ տեղեկատվության` ամենօրյա թարմացումներ են կատարվում «Նորություններ» և «Ուսանողական էջ» բաժիններում, որոնք տարածվում են նաև Facebook սոցիալական ցանցում:

Գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վ. Ավանեսյանը տեղեկատվություն ներկայացրեց «ԱրՊՀ գիտական տեղեկագիր» հոդվածների ժողովածուի հրատարակման ընթացքի մասին:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, խոսելով ներքին կանոնակարգերի համալրման աշխատանքների մասին, նշել է, որ անհրաժեշտ է կատարել խմբագրական աշխատանքներ և կանոնադրություններն ուսումնասիրելու նպատակով դրանց էլեկտրոնային տարբերակները հասանելի դարձնել ռեկտորատի անդամներին:

Այնուհետև քննարկվել են ուսանողների դիմումներն ու դեկանների ներկայացումները, որոնց վերաբերյալ ռեկտորը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Այլ հարցերում խոսվել է ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի կողմից անցկացվող հարցման, այլ բուհերից կամ ուսուցման մի համակարգից այլ համակարգ տեղափոխվող ուսանողների համար ընդունելություն կազմակերպելու գործընթացում փոփոխություն կատարելու և այլ հարցերի մասին:

Խոսելով ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաների մասին՝ ԱրՊՀ ռեկտորը կաևորել է թեզերի թեմաների ճիշտ ընտրությունը:

Անդրադառնալով խնդիրներին՝ ռեկտորը առանձնացրել է դասատապալումների հարցը: Ֆակուլտետների դեկաններին հանձնարարվել է անհարգելի պատճառներով բացակայող դասախոսներից պահանջել գրավոր բացատրություններ և ներկայացնել ռեկտորատին: