Արցախի պետական համալսարան

11 1

«Տարվա լավագույն ուսանող» մրցույթի նպատակն է բացահայտել այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր ուսումնական առաջադիմություն, գիտահետազոտական հակումներ և ակտիվություն՝ ստեղծագործական, սպորտի և հասարակական կյանքի բնագավառներում: Մրցույթն անց է կացվում՝ հիմք ընդունելով ներկայացված թեկնածուների ուսման առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական ակտիվությունը: Մրցույթի առաջին՝ ներբուհական փուլի հաղթող ուսանողը մասնակցելու է հանրապետական փուլին: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել պահանջվող նմուշի հայտ և մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը ՈւՀՏԱ և կարիերայի բաժին  /վարչական մասնաշենք, 3-րդ հարկ/  ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Քաղվածք ֆակուլտետի խորհրդի նիստի արձանագրությունից.
  • Ստուգման գրքույկի պատճենը.
  • Առաջադիմության թերթիկ /դեկանատ/.
  • Բնութագիր՝ ստորագրված դեկանի և ֆակուլտետի ՈՒԽ նախագահի ստորագրությամբ` հասարակական ակտիվության գնահատմամբ.
  • Տպագրված հոդվածների ցանկ` գիտքարտուղարի ստորագրությամբ.
  • Տպագրված հոդվածների պատճենները.
  • Գիտաժողովների, այդ թվում` միջազգային, զեկուցումների պատճենները.
  • Հավաստագրեր, դիպլոմներ, տեղեկանքներ՝ ըստ հայեցողության:

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի ուսուցման առկա համակարգի 3-րդ կամ 4-րդ կուրսի ուսանողները:Հարցերի դեպքում զանգահարել 047 94-91-50 հեռախոսահամարով: