Արցախի պետական համալսարան

     Օրերս Արցախի պետական համալսարանում հայ բանասիրության և լրագրության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում` նվիրված նույն ամբիոնի դասախոս Սոկրատ Խանյանի §Ընտրիր երկեր¦-ի 10 հատորյակին:

Միջոցառմանը ներկա էին հյուրեր, դասախոսներ և ուսանողներ: Հայ բանասիրական և լրագրության ամբիոնի վարիչ Անահիտ Աթայանը խոսեց Ս.Խանյանի §Ընտրիր երկեր¦-ի 10 հատորների մասին, համառոտ ներկայացրեց նրանցից յուրաքանչյուրի բովանդակությունը: Ելույթ ունեցավ ԱրՊՀ-ի ռեկտոր Ս.Դադայանը: Նա շնորհավորեց Ս. Խանյանին: Նաև ելույթ ունեցան ԱրՊՀ-ի հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի դեկան Հ.Մուսայելյանը, ԱրՊՀ-ի մանկավարժական ֆակուլտետի դեկան Ա.Մխիթարյանը և ուրիշներ: Վերջում իր խոսքը ասաց նաև Ս.Խանյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին: