Մեծարգո Արմեն Յուրիկի
Տ.Գ.Շևչենկոյի անվան Մերձդնեստրի պետական համալսարանի գիտական խորհրդի, պրոֆեսորադասախոսական, ուսանողական կազմի և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ` Արցախի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Համալսարանի խորհրդի անդամների կողմից Ձեր թեկնածության հաստատումը վկայում է, որ Դուք հանդիսանում եք հերոսական Արցախի բարձրագույն կրթական համակարգի աներկբա առաջնորդ:
Իմ խորին համոզմունքն եմ հայտնում, որ Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմը, ակտիվ կենսադիրքը, բացառիկ աշխատասիրությունը, հսկայական ստեղծագործական էներգիան և նպատակասլացությունը թույլ կտան Ձեզ շարունակել փայլուն գիտական և կազմակերպչական գործունեություն:
Այս հիշարժան օրը իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ` Մերձդնեստրի հասարակական-քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու, Տ.Գ.Շևչենկոյի անվան Մերձդնեստրի պետական համալսարանի գործունեությանը, մեր հանրապետության համար բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում անշահախնդիր աջակցելու, նորանկախ պետությունների համալսարանների ասոցիացիայի շրջանակներում տարվող աշխատանքի համար:
Թույլ տվեք ի դեմս Ձեզ համալսարանի կոլեկտիվին մաղթել հետագա հաջողություններ բարձր որակավորմամբ նոր սերնդի կադրերի պատրաստման գործում, ինչպես նաև համոզմունք հայտնել Արցախի առաջիկա զարգացման և մերձդնեստրա-արցախյան համագործակցության հետագա ամրապնդման գործում:
Մաղթում եմ Ձեզ այդ պատասխանատու պաշտոնում բեղուն աշխատանք, քաջ առողջություն և կենսական անսպառ էներգիա:
Հարգանքներով ռեկտոր
Պրոֆեսոր, նորանկախ պետությունների
համալսարանների ասոցիացիայի նախագահ`
Ս.Ի.Բերիլ