Արցախի պետական համալսարան

22

Հարգելի՛ ուսանողներ, Ուսանողության միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ-ն հայտարարում է ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ հետևյալ անվանակարգերում.

-Լավագույն բանաստեղծություն (ազատ թեմայով),

-Ուսանողական թերթի լավագույն թղթակից,

-Լավագույն գեղանկար (ազատ թեմայով),

-Լավագույն լուսանկար (համալսարանական թեմայով),

-Լավագույն տեսանյութ (համալսարանական թեմայով),

-Լավագույն ուսանողական ծրագիր (ազատ թեմայով):

Աշխատանքները մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը ներկայացնել ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին (վարչական շենք, 3-րդ հարկ): Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047 94 91 50 հեռախոսահամարով: