Արցախի պետական համալսարան

ashxarhagetner1  ashxarhagetner2

Այսօր բնագիտական ֆակուլտետում աշխարհագրության ամբիոնի դասախոս Ռուբինա Թովմասյանի նախաձեռնությամբ կայացավ «Մեր մոլորակի ապագան յուրաքանչյուրիս ձեռքերում է» խորագիրը կրող դաս-միջոցառում, որի ընթացքում ցուցադրվեց նաև «Տուն» փաստավավերագրական ֆիլմը:  

Բնագիտական ֆակուլտետի աշխարհագրության, մաթեմատիկայի և կենսաբանության 1-ին կուրսերի համար կազմակերպված յուրահատուկ միջոցառման գլխավոր նպատակն էր ևս մեկ անգամ ուսանողների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեր մոլորակի գոյատևումն ու կայուն զարգացումը կախված է յուրաքանչյուր մարդու գրագետ ու բարեխիղճ վերաբերմունքից:

Դասի ընթացքում ուսանողները դիտեցին «Տուն» փաստավավերագրական ֆիլմը, որտեղ արծարծվում են կլիմայի համամոլորակային փոփոխության, կենսաբազմազանության պահպանման, անապատացման, պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների և մթնոլորտի աղտոտման վերաբերյալ խնդիրներ:

«Մասնագիտությունից անկախ, էկոլոգիական հարցերը վերաբերում են բոլորիս, ուստի շատ կարևոր է էկոլոգիական մշակույթի ձևավորումը յուրաքանչյուրիս մոտ: Ծանոթանալով երկրագնդի տարբեր ծայրերում բնակվող մարդկանց հիմնախնդիրներին` ուսանողները ոչ միայն կսկսեն ավելի լավ գնահատել իրենց ունեցածը, այլև՝ ավելի սրտացավ կվերաբերվեն մեր բնական միջավայրի մատուցած բարիքներին»,-նշել է Ռուբինա Թովմասյանը: