Արցախի պետական համալսարան

552318-atm

ԱրՊՀ ղեկավարության և «Արցախբանկ» ՓԲԸ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ուսանողների կրթաթոշակն այսուհետ կտրամադրվի սպասարկման վճար չունեցող բանկային պլաստիկ քարտերի միջոցով:

Այս մասին տեղեկացրել է ԱրՊՀ գլխավոր հաշվապահ Նարինե Գրիգորյանը: «2018-2019 ուսումնական տարուց ուսանողները կրթաթոշակ կստանան սպասարկման վճար չունեցող բանկային պլաստիկ քարտերի միջոցով: Քարտերը տրամադրվում են անվճար, արտոնյալ պայմաններով»,-նշել է նա:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է 2018-19թթ. ուստարվա առաջին կիսամյակում կրթաթոշակ ստացող ուսանողները մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ համապատասխան ֆակուլտետի դեկանատ ներկայացնեն անձնագրի և սոցիալական քարտի պատճենները` գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով: