Լավագույն ուսանող

18.12

2011

    2000թ. ԼՂՀ-ում գործում է §Լավագույն ուսանող¦ ծրագիրը:

Ամեն տարի միանվագ դրամական օգնությամբ խրախուսվում են մայր բուհի առավել աչքի ընկած ուսանողները: Այսօր §Լավագույն ուսանող¦ հավաստագրերի ու դրամական պարգևների արժանացան համալսարանի տարբեր ֆակուլտետների ու կուրսերի 10 ուսանողներ: Նշենք, որ Արցախում գործում է նաև §Երևմյան թոշակ¦ ծրագիրը, դարձյալ միանվագ: Ամեն տարի  500-1000 դոլար ստանում է Արցախից դուրս սովորող մեկ ուսանող: ԱրՊՀ-ի գիտության գծով պրոռեկտոր Վահրամ Բալայանը նշեց.§Եթե մենք ունենանք լավ մասնագետներ տարբեր ոլորտների համար, կարծում եմ, որ մեր երկիրը մրցունակ կլինի, արժանապատիվ տեղը կունենա եւ կինտեգրվի համաշխարհային հանրությանը¦: