Արցախի պետական համալսարան

IMG 5210  IMG 5226

ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսանողները պարբերաբար մասնակցում են մարզական տարաբնույթ միջոցառումների՝  գրավելով առաջնակարգ տեղեր և բարձր պահելով հանրապետության ու մայր բուհի անունը:

ՖԴ և ՆԶՊ ամբիոնի պատասխանատուների ուշադրությունից դուրս չեն մնում մարզական միջոցառումների և մրցաշարերի մասնակցությունն ու կազմակերպումը: Ինչպես տեղեկացնում է ՖԴ և ՆԶՊ ամբիոնի վարիչ Սուսաննա Հայրապետյանը, համալսարանի ուսանողները մարզական ոլորտում պարբերաբար հաջողություններ են արձանագում: Նախորդ ուսումնական տարում ՖԴ և ՆԶՊ մասնագիտության ուսանողները թեթև աթլետիկայից մասնակցել են Սեյրան Հարությունյանի հուշամրցաշարին: ՆՄՀ առաջին կուրսի ուսանողուհի Ռուզաննա Մելքումյանը (100 մետր մրցավազք), ՆԶՊ երկրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Արզումանյանը (գնդի հրում), գրավել են երկրորդ մրցանակային տեղեր: Թեթև աթլետիկայից ԱՀ առաջնությանը ԱրՊՀ ուսանողները ցուցաբերել են փայլուն արդյունքներ. 800 և 1500 մետր մրցավազքում առաջին տեղ է գրավել ՖՍ առաջին կուրսի ուսանող Արման Հակոբյանը, 400 մետր մրցավազքում` երրորդ, իսկ հեռացատկից՝ երկրորդ տեղ է զբաղեցրել ՖՍ առաջին կուրսի ուսանող Մխիթար Դանիելյանը, 100 մետր մրցավազքում երրորդ տեղ է զբաղեցրել ՖՍ առաջին կուրսի ուսանող Արա Առաքելյանը: Առաջնությանը տղաները մասնակցել են մարզիչ Ա. Առստամյանի գլխավորությամբ: ԱրՊՀ ուսանողները պատվով են ներկայացրել Արցախն ու մայր բուհը նաև Հայաստանի Հանրապետությունում: Ձյուդո մարզաձևից ՀՀ 19-րդ ուսանողական խաղերում մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Արման Ավանեսյանը (մարզիչ՝ Ս. Հայրապետյան): ՖՍ առաջին կուրսի ուսանող Արման Հակոբյանը ՀՀ-ում կայացած Գառնիկ Ղուկասյանի մրցաշարում 800 մետր մրցավազքում զբաղեցրել է երկրորդ տեղ, 4*400 մետր էստաֆետայում՝ երրորդ տեղ, ՖՍ առաջին կուրսի ուսանող Մխիթար Դանիելյանը՝ երկրորդ տեղ: Նույն մրցաշարում գնդի հրում մարզաձևից համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղեր են գրավել ՆԶՊ երկրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Արզումանյանը և ՖՍ առաջին կուրսի ուսանողուհի Արևիկ Հակոբջանյանը: ՀՀ թեթև աթլետիկայի չեմպիոնատում ևս բաժնի ուսանողները աչքի են ընկել իրենց  մարզական պատրաստվածությամբ. մրցանակային երկրորդ տեղեր են զբաղեցրել ՆՄՀ առաջին կուրսի ուսանողուհի Ռուզաննա Մելքումյանը՝ 4*400 մետր էստաֆետայից և ՆԶՊ երկրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Արզումանյանը՝ գնդի հրումից: 800 և 1000 մետր մրցավազքի արդյունքներով ՖՄՄ չորրորդ կուրսի ուսանող Էդվին Հայրապետյանը հայտնվել է  երրորդ հորիզոնականում: Մասնակցությունը Ռոբերտ Էմմիյանի գավաթին ևս անարդյունք չի մնացել. ՆԶՊ երկրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Արզումանյանը գնդի հրում մարզաձևից զբաղեցրել է երկրորդ տեղը:

IMG 5202«ԱրՊՀ ուսանողները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև 18-րդ ուսանողական խաղերում` ֆուտբոլ մարզաձևից տղաների հավաքական թիմում, ինչպես նաև Բուլղարիայում կայացած Բալկանյան երկրների չեմպիոնատում,- ասում է  ամբիոնի վարիչ Սուսաննա Հայրապետյանը՝ նշելով, որ միջոցառումներն այսքանով չեն սահմանափակվում:- Առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել միջֆակուլտետային մրցաշարեր ֆուտբոլից, հրաձգությունից, սեղանի թենիսից, շախմատից»: