Արցախի պետական համալսարան

44683127 1917731901608126 5260237307167899648 n   44650363 499605017202038 1129560992800309248 n

44696014 1724522117658300 6128814247154548736 n   44766300 284905089023457 6431904853668134912 n

Հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտում կայացել է Նյու Յորքի Մանհեթենվիլ քոլեջի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության պրոֆեսոր Շվոն Նաշ -Մարշալի «Հայրերի մեղքը» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են նաև ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ:Գիրքը տպագրվել է ԱրՊՀ գիտական խորհրդի որոշմամբ:

Շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակ Շվոն Նաշ-Մարշալը, նրա կնքամայր, հայազգի անվանի արձակագիր, արդի իտալական գրականության պրոֆեսոր, «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլանը, ԱՀ կառավարության անդամներ, ընթերցասեր հանրույթը: Գիրքը հայոց ցեղասպանության և Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին է: Շվոն Նաշ- Մարշալը հայտնի է որպես ցեղասպանագետ և հայոց ցեղասպանության խնդիրները գիտության ու փիլիսոփայության տեսանկյունից ուսումնասիրող, մեկնաբանող: Հատկապես վերջին տարիներին Նաշ-Մարշալը մեծ ուշադրություն է դարձնում հայոց ցեղասպանությանը և դրա ժխտման խնդիրներին: «Հայրերի մեղքը» աշխատանքը խնդրի առաջին ուսումնասիրությունն է գրքի տեսքով: Սիրիայում պատերազմի բռնկումից հետո Նաշ-Մարշալը համախոհների հետ հիմնեց նաև «Քրիստոնյաները կարիքի մեջ են» հիմնադրամը, որի միջոցով նրանք փորձում են աջակցություն բերել աշխարհի հինավուրց քրիստոնյաներին, որոնք ներկայումս հայտնվել են վտանգի մեջ: Արցախում ևս տեսանելի է հիմնադրամի գործունեությունը:44767757 305170840082627 1128246243181461504 n

Շվոն Նաշ-Մարշալի գիրքն ու նրա գործունեությունն արժևորող ելույթներով հանդես եկան ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության հիմնադիր Սերգեյ Շահվերդյանը, ԱրՊՀ փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Աննա Հակոբյանը:

Շվոն Նաշ-Մարշալը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին ու հայ ժողովրդին` ընդգծելով ամեն ինչում առաջինը լինելու հայի առաքելությունը, այդ թվում` քրիստոնեության ընդունումը, գինեգործության ծագումը և այլն: Նա հույս է հայտնել, որ պատմական ճշմարտությունը ի վերջո կհաստատվի:

«Այս գիրքը ես գրել եմ սրտով և ուղեղով: Ես այն պատմաբաններից չեմ, ովքեր պնդում են, որ հայոց ցեղասպանությունն սկսվել է 1915 թ.-ին և ավարտվել 1923 թ.-ին: Հայոց ցեղասպանության հերքումը նշանակում է շարունակել ցեղասպանությունը: Մենք չենք կարող ուժեղ լինել` առանց ճշմարտության: Մենք միասին պետք է պայքարենք հանուն ճշմարտության: Ցեղասպանությունը 1915 թ. չի ավարտվել: Այն շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան ժխտում է հայոց ցեղասպանությունը»,-նշել է Շվոն Նաշ-Մարշալը: Շնորհանդեսի ավարտին հեղինակն իր մակագրությամբ «Հայրերի մեղքը» գրքից նվիրել է ներկաներին: