Արցախի պետական համալսարան

IMG 55fs62  IMG 5555

IMG 5587  IMG 5575

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի պատվիրակությունը  ճանաչողական այցով  ԱրՊՀ-ում է:

ԱրՊՀ ուսանողական կառույցների անդամները դիմավորել և հյուրընկալել են գործընկեր բուհի պատվիրակությանը, ծանոթացրել համալսարանական պայմաններին և ուսանողական առօրյային:

ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ողջունելով ուսանողներին, կարևորել է միջբուհական համագործակցությանն ուղղված քայլերը՝ հույս հայտնելով, որ այդպիսիք գործնական բնույթ կկրեն:

«Այսպիսի հանդիպումները երկու բուհերի համագործակցության առումով քայլեր են՝ ամրապնդելու և նոր թափ հաղորդելու առկա գործակցությանը: Մեր կողմից կարևորվում են ֆորմալ և ոչ ֆորմալ փոխայցելությունները ինչպես բուհերի ղեկավարության, այնպես էլ ուսանողական ինքնավար կառույցների մակարդակով»,- ասել է ուսանողների հետ տարվող աշխատանքները համակարգող պրոռեկտորը:

Հանդիպումից հետո նախատեսվում են այցելություններ Արցախի պատմամշակութային վայրեր: