Արցախի պետական համալսարան

IMG 5779  IMG 5793

IMG 5806  IMG 5815

Համաձայն ԱրՊՀ-ում գործող ներքին կանոնակարգերի` արդեն մի քանի տարի է, ինչ դեկանները կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացնում են ֆակուլտետի մեծ խորհրդում: Առաջին հաշվետվությունը, որին ներկա էր նաև համալսարանի ղեկավարությունը, տնտեսագիտության ֆակուլտետում անցած ուսումնական տարում կատարված աշխատանքների մասին էր:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը ներկայացրեց ֆակուլտետի գործունեության ուղղություններն ու ըստ այդմ` իրականացված աշխատանքները, որոնց հիմքում դրված էր ուսումնական գործընթացի բարելավման, գիտահետազոտական գործունեության ընդլայնման, ուսանողական միջոցառումների ակտիվացման սկզբունքը:

«Կարևորելով ԼՂՀ տնտեսությանը որակյալ կադրերով ապահովման խնդիրը՝ ֆակուլտետը պարբերաբար արդիականացնում է բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերը` համապատասխանեցնելով ֆակուլտետի գլխավոր նպատակին, այն է. հանրապետության հանրային և առևտրական ոլորտներում ֆինանսաբանկային, հաշվապահական, հարկային և վերլուծական ծառայությունների, տնտեսվարող սուբյեկտների և կառավարչական ենթակառուցվածքների համար բարձր որակավորված մասնագետներ պատրաստելը, ովքեր ընդունակ կլինեն հարմարվելու շուկայական միջավայրի արդի պահանջներին»,- նշել է Ռ. Մանգասարյանը: 

Ֆակուլտետի ուսանողներն արձանագրել են մի շարք հաջողություններ գիտական հրապարակումների ուղղությամբ: Մերի Զաքարյանի հետազոտությունը արժանացել է մրցանակի, և հեղինակին նշանակել են «Իսահակ Իսահակյանի» անվան կրթաթոշակ, առանձնացել են  Անգելինա Նասիբյանի և Արևիկ Պետրոսյանի հետազոտություններըԴեկանն անդրադարձել է նաև ֆակուլտետի դասախոսկան և ուսանողական կազմի ձեռքբերումներին, նրանց նախաձեռնությամբ իրականացվող տարաբնույթ միջոցառումներին, մասնագիտության հանրայնացման և պրոֆեսորադասախոսական կազմին գիտահետազոտական նախագծերում ներգրավելու հարցերին, ֆակուլտետի զարգացման հեռանկարին:

Նշենք, որ նախատեսվում են հաշվետվություններ նաև մյուս ֆակուլտետներում: