Արցախի պետական համալսարան

IMG 6373  IMG 6391

IMG 6382   IMG 6395

Նոյեմբերի 1-ին հրավիրված բանասիրական ֆակուլտետի մեծ խորհրդի նիստի օրակարգային հարցը 2017-2018 ուսումնական տարում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունն էր, որը ներկայացրեց բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը:

Դեկանը ներկայացրել է ֆակուլտետի գործունեությունն ու նրա կառավարման համակարգը, կրթական գործունեության կազմակերպումը, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի գիտական աշխատանքները, միջբուհական, բուհ-դպրոց, բուհ-հասարակություն համագործակցությունը, ապա ինքնավերլուծություն՝ ուժեղ և թույլ կողմերով:

Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները` Լ. Մարգարյանն անդրադարձավ նաև թերակատարումներին՝ նկատելով, որ «ֆակուլտետի հաջողությունները համատեղ աշխատանքի արդյունք են, իսկ թերացումները շտկելու համար պետք է պատրաստակամություն և կամք դրսևորել»:

«Ֆակուլտետի ուժեղ կողմերից հատկանշելի են՝ ֆակուլտետի ուսանողության ուսումնագիտական ներուժը, բոլոր ամբիոններում (ոչ լիակազմ) մանկավարժական վարպետությամբ և հմտություններով արհեստավարժ մասնագետների առկայությունը, աշխատունակ, պատրաստակամ ու կարգապահ վարչական աշխատուժը: Իբրև թույլ կողմ կարելի է առանձնացնել բոլոր ամբիոններում (ոչ լիակազմ) մանկավարժական վարպետությամբ և հմտություններով արհեստավարժ մասնագետների առկայությունը»,- ասել է դեկանը՝ շնորհակալություն հայտնելով ֆակուլտետի աշխատակազմին և ուսանողությանը՝ հատկապես, որոնց միջոցով իրացվում է աշխատելու հնարավորությունը:

Նիստին ներկա ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել հաշվետու ժամանակահատվածում բանասիրական ֆակուլտետում կատարված աշխատանքները՝ ընդգծելով ոչ միայն ֆակուլտետի, այլև բուհի առջև ծառացած մարտահրավերները՝ համոզմունք հայտնելով, որ դրանք հաղթահարելի են համատեղ ուժերով: