Արցախի պետական համալսարան

IMG 6316 IMG 6312 

IMG 6292 IMG 6339

Տնտեսագիտական ֆակուլտետում կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ, որին մասնակցում էին բոլոր բաժինների տարբեր կուրսերի ուսանողներից կազմված յոթ թիմ:

Ինտելեկտուալ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին ֆակուլտետի դեկան Ռ. Մանգասարյանը, ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Ն. Ավանեսյանը, նույն ամբիոնի դասախոս Գ. Սարգսյանը, ֆակուլտետի ավագ կուրսի ուսանողներ:

Դեկան Ռ. Մանգասարյանը կարևորում է ինտելեկտուալ մրցակցության խթանումը՝ նշելով, որ դրանք նպաստում են նաև ուսանողական ժամանցի կազմակերպմանը. «Ժամանակաշրջանը թելադրում է լինել ժամանակի շունչը, որի համար առաջին հերթին պետք է ինտելեկտուալ պոտենցիալ ցուցաբերել»:

Մրցութային փուլերի արդյունքում առաջին տեղ է զբաղեցրել «Նժդեհ» թիմը (ֆինանսներ 1-ին և 4-րդ կուրսի հավաքական), երկրորդ տեղ՝ «Ստվերային տնտեսություն» (ֆինանսներ 2-րդ կուրս) թիմը, երրորդ տեղը՝ «Անտե» (հաշվապահական հաշվառում և տնտեսագիտության տեսություն 4-րդ կուրսի հավաքական) թիմը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը խրախուսվել են պատվոգրերով, մասնակից թիմերը՝ շնորհակալագրերով:

IMG 6456 IMG 6474

Բնագիտական ֆակուլտետի տարբեր բաժինների առաջին կուրսեցիների միջև ինտելեկտուալ խաղի ձևաչափով կազմակերպված ճանաչողական միջոցառումը նվիրված էր Շառլ Ազնավուրի հիշատակին:

Մաթեմատիկա, աշխարհագրություն, կենսաբանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժինների համանուն թիմերը մրցութային փուլերում իրենց գիտելիքներն են չափել` Շ. Ազնավուրի կյանքին և գործունեությանը առնչվող հարցերին պատասախանելով: Բացի այս, փուլերը ուղեկցվել են Շ. Ազնավուրի հեղինակային բանաստեղծությունների ասմունքով:IMG 6470

«Միջոցառումը ոչ միայն հարց և պատասխան է, այլև` հարգանքի տուրք: Անդրադարձանք աշխարհահռչակ հայի կյանքի ու գործունեության դրվագներին, որի անունը տասնամյակներ շարունակ ժպիտներ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա»,- նշել է Ռուբինա Թովմասյանը:

Ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված էին աշխարհագրության ամբիոնի դասախոս Ռ. Թովմասյանն ու ֆակուլտետի ավագ կուրսերի ուսանողներ, խաղի արդյունքում հաղթող է ճանաչվել տեղեկատվական տեխնոլոգիաներ 1-ին կուրսը ներկայացնող թիմը, որն էլ խրախուսվել է պատվոգրով: