ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍ ՇՈՒՇԻՈՒՄ

06.11

2018

44870333 1903509719957210 9096834221481132032 n

Օրերս մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՏՄՄ 1-ին կուրսի ուսանողներն այցելել են պատմական Շուշի քաղաք` հայրենաճանաչողական նպատակով:

Կուրսղեկ Ռ. Աղաջանյանի ուղեկցությամբ ուսանողներն այցելել են Շուշիի Գ. Գաբրիելյանցի անվան երկրաբանական, կերպարվեստի պետական և հայկական դրամի թանգարանները, այնուհետև Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կատարել մոմավառություն, որից հետո երգով ու պարով, տոնախմբությամբ օրը եզրափակել Շուշիի Կատարոտ կոչվող տեղամասում:

«Մեծ տպավորություններ ենք ստացել էքսկուրսիայից, որը պատմաճանաչողական, հայրենագիտական նշանակություն ուներ: Ուսանողները ծանոթացել են մեր պատմությանը, հայոց արքաների օրոք կերտած դրամներին: Այց ենք կատարել նաև կերպարվեստի թանգարան, որտեղ ուսանողները ծանոթացել են հայտնի ստեղծագործողների աշխատանքներին: Այդ ժամերը կարելի է անվանել «մշակութային դասի ժամեր»: Օրը շատ հագեցած էր և հետաքրքիր: Մեր երախտագիտությունն ենք հայտնում ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանին, հոգեբան Ժ. Սարգսյանին և բոլորին, ում աջակցությամբ իրականացվել է այս ծրագիրը»,-իր տպավորություններն է կիսել էքսկուրսիայի նախաձեռնող, ՏՄՄ 1-ին կուրսի կուրսղեկ, դասախոս Ռ. Աղաջանյանը` հույս հայտնելով, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն: