Արցախի պետական համալսարան

45636442 350566122184687 3981214905620496384 n  45467594 266653594040099 4983367136693977088 n

Օրերս պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Նունե Սարումյանի ղեկավարությամբ պատմության և իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ պատմաճանաչողական էքսկուրսիա կազմակերպեցին դեպի Շոշկավանք և Ամարասի վանական համալիր:

Ն. Սարումյանը ուսանողներին ներկայացրեց Շոշկավանքի և Ամարասի վանական համալիրի պատմությունը: 45517271 1122025304638650 8777856174457356288 nՆշվեց, որ Շոշկավանք համալիրը գտնվում է ԱՀ Մարտունու շրջանի Մսմնա և Կավահան գյուղերի միջև,այդ պատճառով էլ այն վերագրվում է 2 գյուղերի տեսարժան վայրերի շարքին: Տեղանքի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդտեղ դեռ վաղ միջնադարում քրիստոնեական տաճար կար, որը, հավանաբար, ավերվել էր թշնամու արշավանքների ժամանակ:Վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1651թվականին: Շոշկավանքից հետո ուսանողները ճանապարհվել են Ամարաս, որտեղ ևս դասախոսը ուսանողներին ծանոթացրել է Ամարասի վանական համալիրի պատմությանը` նշելով,որ Մարտունու Մաճկալաշեն գյուղի մոտ Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում է 8փռված Ամարասի վանքը:Ամարասի վանական համալիրը հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին:Վանքը կառուցված է հարթ տեղում, ունի կանոնավոր ուղղանկյուն հատակագիծ:Վանքը շրջապատում են հրակնատներով բարձր պարիսպներ, որոնց ներսում ողջ պարագծով կից գտնվում են բնակելի և օժանդակ շինություններ: Ուսանողները ներկա գտնվեցին նաև Ամարասում ընթացող պատարագի արարողությանը, տեսան Գրիգոր Լուսավորչի թոռ Սուրբ Գրիգորիսի դամբարանը,հետազոտեցին վանական համալիրի տարածքը:

Հետաքրքիր և արդյունավետ պատմաճանաչողական էքսկուրսիա կազմակերպելու, ուսանողներին ընդառաջելու համար մեր երախտագիտությունն ենք հայտնում մեզ աջակցողներին` ԱրՊՀ ռեկտոր Ա. Սարգսյանին, պրոռեկտոր Կ.Առուշանյանին, դեկան Ա.Առստամյանին և մեր էքսկուրսիան անվտանգ ապահովող Էրիկին:

Հուսով ենք, որ նմանատիպ միջոցառումներ հաճախակի կկազմակերպվեն:                                        

                                 Մարինե Հովագիմյան, պատմություն 4-րդ կուրս