Արցախի պետական համալսարան

IMG 7681  IMG 7701

IMG 7695   IMG 7685

ԱրՊՀ ֆիզիկայի բաժնում մեկշաբաթյա տևողությամբ դասախոսություններով հանդես է գալիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը:

ԱրՊՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ալբերտ Ալեքսանյանը նշում է, որ երկու համալսարանների ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում առանձին մասնագիտությունների գծով պարբերաբար հրավիրվում են մասնագետներ, ովքեր մասնագիտության արդիական խնդիրների վերաբերյալ հանդես են գալիս դասախոսություններով:

«Այս ընթացքում բաժնում առկա մասնագետների սղության խնդիրը լուծում ենք գործընկեր բուհերից մասնագետներ հրավիրելով, որոնք հանդես են գալիս նախապես հստակեցված թեմաներով, այս անգամ՝ նանոէլեկտրոնիկայի ներածութուն»,- ասում է Ա. Ալեքսանյանն ու նշում, որ նույն մասնագետը հրավիրվելու է նաև երկրորդ կիսամյակում: