ՎԻԿՏՈՐԻՆԱ` ՆՎԻՐՎԱԾ ՌՈՒՍ ԳՐՈՂՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻՆ

07.11

2018

IMG 7822 IMG 7818

IMG 7802  IMG 7810

ԱրՊՀ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 7-ին կազմակերպվել է վիկտորինա` նվիրված Ի. Տուրգենևի և Լ. Տոլստոյի հոբելյաններին:

Միջոցառման նախաձեռնող, ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Նունե Առաքելյանը բացման խոսքում նշել է, որ ամբիոնին կից գործող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ակումբը պարբերաբար նախաձեռնում է մրցաշարեր` նպատակ ունենալով մարզել մասնակիցների ինտելեկտուալ ներուժը:

 Ի. Տուրգենևի և Ն. Տոլստոյի հոբելյանական տարելիցներին նվիրված վիկտորինային մասնակցում էին բանասիրական ֆակուլտետի «Տուրգենևյան աղջիկներ» և «Յասնայա Պոլյանա», բնագիտական ֆակուլտետի «Մաթեմատիկոսներ» թիմերը, որոնք իրենց ուժերը փորձեցին մրցութային երկու փուլերում:

Ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված էին ամբիոնի դասախոսներ և ուսանողներ, միավորների ամփոփման արդյունքում վիկտորինայում հաղթող է ճանաչվել «Յասնայա Պոլյանա» թիմը և պարգևատրվել մասնագիտական գրքերով: