ԱՐՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

08.11

2018

IMG 7707 IMG 7766

IMG 7761  IMG 7781

ԱրՊՀ ՆԶՊ և ՖԴ ամբիոնի և ՈւԽ համատեղ ջանքերով Ուսանողության միջազգային օրվան ընդառաջ օրերս կազմակերպվել էր հրաձգության համալսարանական մրցույթ:

Մրցույթին մասնակցել են համալսարանի հինգ ֆակուլտետների հավաքական թիմերը, որոնք մրցել են խմբային և անհատական մրցապայքարում: Մրցույթի արդյունքներով թիմային պայքարում մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է մանկավարժության և սպորտի, երկրորդը` տնտեսագիտության, երրորդը` բնագիտականի թիմը: Անհատական պայքարում առաջին տեղը զբաղեցրել է ՆԶՊ 1-ին կուրսի ուսանող Գոռ Օհանջանյանը, երկրորդ տեղը` հայոց լեզու և գրականություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Մարգարյանը, երրորդ տեղը` ֆիզիկայի բաժնի 2-րդ կուրսի ուսանող Արմեն Գաբրիելյանը: 

«Նման միջոցառումների կազմակերպումը կարևորում ենք նրանով, որ ուսանողության շրջանում արմատավորվում է առողջ ապրելակերպն, ու միաժամանակ դաստիարակում կոփված երիտասարդներ»,- ասել է ՆԶՊ և ՖԴ ամբիոնի վարիչ Սուսաննա Հայրապետյանը: ՈւԽ նախագահ Դիանա Խաչատրյանն էլ ընդգծել է նման միջոցառումների կազմակերպման կարևորությունը` ուսանողների մարզական հմտությունների կատարելագործման առումով. «ֆիզիկապես պատրաստված ուսանողը հայրենիքի վաղվա հուսալի պաշտպանն է»:

Նշենք, որ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն ու անհատները խրախուսվել են պատվոգրերով: