Արցախի պետական համալսարան

orel 4   orel 5

orel 3   orel 6

ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Ավանեսյանը հոկտեմբերի 29-ից 30-ը մասնակցել է ՌԴ Ի.Ս.Տուրգենևի անվան Օրյոլի պետական համալսարանում կայացած միջազգային գիտաժողովին:

Արդեն երկրորդ տարին է, ինչ Օրյոլի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում ԱրՊՀ-ն հրավեր է ստանում` մասնակցելու գիտական միջոցառման և կազմկոմիտեի կողմից արժանանում առանձնահատուկ ուշադրության:

«Եվրոպայի և Ռուսաստանի սոցիալ-մշակութային կյանքը 19-րդ դարի ինտելեկտուալների աչքերով» խորագրով գիտաժողովին մասնակցած ԱրՊՀ պատվիրակ Վ. Ավանեսյանը հանդես է եկել «1848 թվականի Ֆրանսիան և Լու Էժեն Կավենյակը Ն. Գ. Չերնիշևսկու գնահատմամբ» զեկուցմամբ՝ միաժամանակ հանդիսանալով «Ռուսաստանի սոցիալ-մշակութային կյանքը` իբրև 19-րդ դարի ինտելեկտուալ երկխոսության օբյեկտ» մասնախմբի մոդերատորը:

Վ. Ավանեսյանը կարևորում է միջազգային գիտաժողովների մասնակցությունը մի կողմից գիտական շփումների տեսանկյունից, մյուս կողմից՝ արտասահմանյան առաջատար գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարների առումով:

«Նմանատիպ շփումները հնարավորություն են ընձեռում հաստատելու նոր ծանոթություններ, որի արդյունքում սկիզբ է դրվում անհատական, ապա և՝ միջբուհական համագործակցության»,- ասել է պրոռեկտոր: