Արցախի պետական համալսարան

IMG 8137  IMG 8115

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ ԱրՊՀ ուսանողական խորհուրդը հանդես է գալիս տարաբնույթ նախաձեռնություններով, որոնցից հերթականը միտված էր հանրակացարանաբնակ ուսանողների առօրյայի աշխուժացմանը:

Հանրակացարանի բակում ուսանողների ուժերով կազմակերպված միջոցառման ընթացքում ուսանողները խարույկի շուրջ հանդես են եկել ազգագրական երգ ու պարով, մշակութաժամանցային խաղ-մրցույթներով:

ՈւԽ նախագահ Դիանա Խաչատրյանի խոսքով, ընթացիկ ուսումնական տարում ուսանողական կառույցներն ակտիվացնելու են մշակութաժամանցային տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ազատ ժամանցի ճիշտ կազմակերպումը նպաստում է ուսումնառության արդյունավետության բարձրացմանը: Հանրակացարանաբնակների համար կազմակերպված միջոցառմամբ մեզ հաջողվել է ազգայինի քարոզմամբ ապահովել ուսանողների ժամանցը՝ միաժամանակ խթանելով ուսումնառության գործընթացին»,- նշել է ՈւԽ նախագահը: