Արցախի պետական համալսարան

     IMG 8317  IMG 8273 

    IMG 8268  IMG 8243

  Նոյեմբերի 9-ին գումարված ԱրՊՀ գիտական խորհրդի նիստում հաստատվել են նոր կազմավորված բաժինների կանոնադրություններ, լսել հաշվետվություններ:

Հանդես գալով առաջին ընթացիկ ստուգումների մասին հաշվետվությամբ՝ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանն, ըստ ֆակուլտետների և բաժինների, ներկայացրել է վիճակագրական տվյալներ ստուգումների նախապատրաստական և ընթացիկ  արդյունքներից: Վերջինս նշել է, որ վերլուծության արդյունքները կտրամադրվեն պատասխանատուներին՝ տեղերում քննարկելու և նշված թերությունները վերացնելու համար:

Գիտխորհուրդը լսել և ի գիտություն է ընդունել բնագիտական ֆակուլտետի ամբիոնների 2017-2018 ուսումնական տարվա հաշվետվությունները, որոնք ուղեկցվել են հարց ու պատասխանով: Ամփոփելով հաշվետվությունները՝ ռեկտոր Արմեն Սարգսյանը նկատեց, որ ինչպես դեկանների, այնպես էլ ամբիոնների վարիչների ներկայացումներում բացակայում են խորքային վերլուծությունները, որոնց արդյունքում տեսանելի պիտի դառնային առկա թերություններն ու վերացման եղանակները:

Նախքան գիտխորհրդի քվեարկությանը կներկայացվեր նորաստեղծ կամ վերակազմավորված բաժինների կանոնադրությունները, Ա. Սարգսյանը,  հիմնավորեց դրանց անհրաժեշտությունն ու կարևորությունը ուսումնառության գործընթացը պատշաճ կազմակերպելու տեսանկյունից: Քվեարկության արդյունքում ընդունվեցին կանոնադրություննները:

ԱրՊՀ ռեկտորի ներկայացմամբ գիտխորհուրդը հաստատեց նաև ԱրՊՀ բակալավրիատի (առկա և հեռակա ուսուցման համակարգի) 2019-2020 ուսումնական տարվա մասնագիտությունների ցանկը` ներկայացնելու լիազոր մարմնին:

«Ասել, թե լիազոր մարմնին ներկայացվում է վերջնական օպտիմալացված մասնագիտությունների ցանկ, ճիշտ չէր լինի: Սակայն, ի տարբերություն ընթացիկ տարվա, հաջորդ ուսումնականում կանխատեսվում է շրջանավարտների քանակական աճ, ինչը, կարծում եմ որոշակիորեն կարդարացնի ցանկով առաջարկվող մասնագիտությունների բազմազանությունը»,- նշել է  Ա. Սարգսյանը:

Գիտխորհուրդը միաձայն կողմ է քվեարկել նաև ԱրՊՀ նախկին ռեկտոր Մանուշ Մինասյանին ԱրՊՀ «Ոսկե մեդալ»-ով պարգևատրելու մասին առաջարկին: Այլ հարցերում քննարկվել և հաստատվել են բանասիրական ֆակուլտետի դասախոսներ Լուսինե Պետրոսյանի, Արմեն Սարգսյանի, Սիրվարդ Ստեփանյանի, Նարինե Ամիրյանի և մանկավարժության ու սպորտի ֆակուլտետի դասախոս Արմինե Աբալյանի ուսումնամեթոդական ձեռնարկները տպագրության երաշխավորելու հարցը