Դեկտեմբերի 21-ին քաղաքագիտության ամբիոնում տեղի ունեցավ BBC World News- բաց դասը,
որը կազմակերպել էին քաղաքագիտության ամբիոնի դասախոս Լուսինե Վանյանը և 4-րդ կուրսի ուսանողները: Բաց դասի ժամանակ ուսանողները ներկայացրեցին անգլերեն լեզվով լուրեր տարբեր երկրներից: Բաց դասին ներկա էին ԱրՊՀ-ի օտար լեզուների ֆակուլտետի դեկան Էլիոնորա Հայրապետյանը, քաղաքագիտության ամբիոնի վարիչ Ռ.Պետրոսյանը, օտար լեզուների և քաղաքագիտության ամբիոնների դասախոսներ: Քաղաքագիտության ամբիոնի վարիչ Ռ.Պետրոսյանը շնորհավորեց Լուսինե Վանյանին և նշեց, որ դասը համարվում է կայացած: