Արցախի պետական համալսարան

IMG 8529  IMG 8542

IMG 8560  IMG 8634

Ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ տնտեսագիտության ֆակուլտետում հաշվապահի մասնագիտական տոնը նշանավորեցին կլոր սեղան-քննարկմամբ:

«Ժամանակակից գործնական աշխարհում հաշվապահի մասնագիտությունը. մասնագիտական և սոցիալական ասպեկտները» թեմայով քննարկմանը հրավիրված էին ամբիոնի դասախոսական կազմը, մասնավոր և պետական հատվածի փորձառու մասնագետներ ու ոլորտի պատասխանատու-համակարգողներ: Համանուն թեմայով զեկույցը լսելուց հետո ներկաներն իրենց տեսակետներն են ներկայացրել հաշվապահի մասնագիտությանը ներկայացվող ժամանակակից պահանջների վերաբերյալ:

«Քանի որ ֆինանսահաշվային ամբիոնը պատրաստում է հաշվապահ մասնագետներ, ուստի մենք շահագրգռված ենք նրանց մասնագիտական որակավորման և շուկայի ժամանակակից պահանջներին համապատասխան կադրեր թողարկելու խնդրով»,- նշել է միջոցառման նախաձեռնող, ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը:

Քննարկմանը մասնակցում էին նաև ֆակուլտետի շրջանավարտները, ովքեր մատնանշեցին այն խնդիրները, որոնց հանդիպում են աշխատանք փնտրելիս և առաջարկեցին պրակտիկ դասընթացների ժամաքանակի ավելացում: Այս առումով իր շահագրգիռ վերաբերմունքն արտահայտեց նաև ԱրՊՀ ՈւՀՏԱ և կարիերայի բաժնի ներկայացուցիչը, ով կարևորեց բուհ-գործատու կապի սերտացման անհրաժեշտությունը: