Արցախի պետական համալսարան

IMG 8737  IMG 8765

IMG 8772  IMG 8861

Նոյեմբերի 14-ին Բեյրութի Հայկազյան համալսարանի պատվիրակությունը, համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայտոսթյանի գլխավորությամբ, այցելել է Արցախի պետական համալսարան: Այցի ընթացքում Արցախի պետական համալսարանի և Բեյրութի Հայկազյան համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր և տեղի ունեցել Հայկազյան Հայագիտական հանդեսի 38-րդ համարի շնորհանդեսը:

IMG 8904Ողջունելով հյուրերին` ռեկտոր Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայկազյան համալսարանը ստեղծման օրից իրականացնում է հայապահպանության գործընթացը խթանելու առաքելություն ոչ միայն Լիբանանում, այլև առաջավոր Ասիայում:Կարևորելով համալսարանի կողմից տպագրվող Հայկազյան Հայագիտական հանդեսը` որպես Սփյուռքում հրատարակվող միակ հայատառ գիտական աշխատություն, նշել է, որ հերթական համարում մեծ տեղ են գտել ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հոդվածները:

«Երկու համալսարանների համագործակցությունը տարիների պատմություն ունի և վաղուց ժամանակն էր այն տեղափոխել պաշտոնական հարթություն: ԱրՊՀ և Հայկազյան համալսարանի միջև ստորագրված հուշագրով նախատեսվում է համատեղ գիտակրթական միջոցառումների կազմակերպում, գիտահետազոտական նախագծերի իրականացում, ուսանողների և դասախոսների փոխանակում, ուսումնամեթոդական օժանդակության տրամադրում, փոխայցելություններ»,- արժևորելով երկու համալսարանների միջև կնքված համագործակցության հուշագիրը` նշել է ԱրՊՀ ռեկտորը:

IMG 8875Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը, խոսելով Հայկազյան համալսարանի գործունեության մասին, նշել է, որ այն չի կարող չեզոք լինել ինքնության պահպանման հարցում, որի ապացույցը նաև ստորագրվող համաձայնագիրն է. «Արցախի պետական համալսարանի հետ նախատեսում ենք համագործակցել միասնաբար՝ իրական աշխատանք իրականացնելու պայմանով, որը պիտի շոշափելի պտուղներ տա»:

ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանն ու ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ևս հատկանշել են Հայկազյան համալսարանի և գիտական պարբերականի անուրանալի ավանդը Սփյուռքում հայապահպանության գործում:

ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանն իր խոսքում հույս է հայտնել, որ հանդիպումը սկիզբ կդառնա երկու համալսարանների համագործակցության սերտացման: «Անուրանալի է Հայկազյանի դերն ու նշանակությունը հայ ինքնության պահպանման և հայագիտության զարգացման հարցում: Հայկազյանը ստեղծվել է հայոց ցեղասպանությունից 40 տարի անց: Մի ժամանակաշրջան, երբ ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովուրդը օտար ափերում զգաց պատմական հիշողության կորստի և ուծացման վտանգները: Դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ հայ Սփյուռքը, եթե չլինեին հայագիտության նվիրյալները և չստեղծեին հայկական դպրոցներ, վարժարաններ և տպագիր հայկական մամուլ: Հայկազյան համալսարանը բոլոր այս տարիներին հավատարիմ է մնացել հայապահպանության իր առաքելությանը, և համալսարանի տպագրած Հայակազյան Հայագիտական հանդեսը այդ առաքելության և հայ մտքի արգասիքն է», -նշել է նախարարը և ցանկություն հայտնել Հայկազյան հայագիտական հանդեսի հետագա համարներում ավելի շատ հոդվածներ տեսնել Արցախից ու Արցախի վերաբերյալ` ընդգծելով, որ այսօրվա տարածաշրջանային, աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մեկտեղել հայ գիտական միտքը:

«Երկու համալսարանները, որոնցում կենտրոնացված է գիտական հսկա ներուժ, ինքնության պահպանման մարտահրավերներին դիմակայելու համար պիտի ապավինի հայրենիք-սփյուռք միասնությանը՝ առավել ուժեղ հայրենիք ունենալու ձգտմամբ»,-նշել է ՄԵՀԶ նախարար Լ. Հովհաննիսյանը:IMG 8866

Հայկազյան Հայագիտական հանդեսի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Դաքեսյանը ներկայացրել Է հանդեսի կառուցվածքը, բաժինները` նշելով, որ համարում տեղ են գտել ոչ միայն հայ հեղինակների գործեր, այլ նաև օտարազգի հայագետների աշխատություններ: Նրա համոզմամբ` պետք չէ նեղացնել հայագիտության սահմանները և անհրաժեշտ է ուշադրության առանցքում պահել Արցախի, Ջավախքի, Հայաստանի և Սփյուռքի առջև ծառացած արդիական խնդիրները: 38-րդ հատորի շնորհանդեսին Հայագիտական հանդեսի դերն ու նշանակությունը արժևորել են նաև հոդվածագիրներ, ԱրՊՀ դասախոսներ: