Արցախի պետական համալսարան

IMG 8729  IMG 8677

IMG 8684  IMG 8678

Նոյեմբերի 14-ին ԱրՊՀ-ում փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, փ.գ.թ. Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի քննարկումը, որին մասնակցում էին դասախոսներ և ուսանողներ: Մասնակիցները ներկայացրել և վերլուծել են գրքի 16 գլուխները:

«Հեղինակը հեղափոխություն է համարում համաշխարհայնացումը, տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքի ընդհանրացումը: Ընդգծում է խոր ճգնաժամային երևույթները, որոնք պահանջում են նոր հեղափոխություն համաշխարհային մասշտաբով: Հեղինակի խնդիրն է նպաստել ոչ միայն Ֆրանսիայի վերակառուցմանը, այլև ամբողջ աշխարհին ուղղություն ցույց տալը»,- ասել է փ.գ.թ. Շահեն Աբրահամյանը` նշելով, որ հեղինակը, ցավոք, գրքում չի ներկայացնում, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկել:46337831 2229104920636193 7763736699913371648 n

Դասախոսները կարևորել են նման քննարկումների հաճախակի կազմակերպումը, որոնք նպաստում են նոր գաղափարներին ծանոթանալուն, ուսանողների բանավոր խոսքը զարգացնելուն, նոր ստեղծվող մասնագիտական գրքերին հաղորդակցվելուն:

Նշենք, որ գրքում Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը պատմում է իր ծագման և քաղաքական հայացքների մասին: Նա ներկայացնում է փոփոխվող նոր աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները: