Արցախի պետական համալսարան

IMG 8979  IMG 8987

IMG 8993 IMG 8981

Ուսանողի միջազգային օրվա առթիվ նոյեմբերի 15-ին ԱրՊՀ-ում ՈՒԽ և ՈՒԳԸ համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջֆակուլտետային ինտելեկտուալ խաղ, որին մասնակցել են բուհի բոլոր ֆակուլտետները ներկայացնող թիմերը: Խաղի արդյունքում հաղթող է ճանաչվել տնտեսագիտության ֆակուլտետի թիմը:

«Նման միջոցառումները մեծ հնարավորություն են տալիս ուսանողությանը` դրսևորելու իրենց ինտելեկտուալ կարողությունները: Այսպիսի միջոցառումներ հաճախակի են կազմակերպվելու ԱրՊՀ-ում: Նախատեսում ենք նաև ստեղծել ինտելեկտուալ ակումբ, որի առաքելությունը կլինի ինտելեկտուալ զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու ավելի շատ ուսանողների ընդգրկումը ինտելեկտուալ խաղերում»,-նշել է ԱրՊՀ ՈՒԳԸ նախագահ Աննա Գասպարյանը` հավելելով, որ հաղթող ճանաչված թիմը վաղը կպարգևատրվի ԱրՊՀ ռեկտորի կողմից: