Արցախի պետական համալսարան

IMG 8938  IMG 8945

IMG 8970  IMG 8934 

Նոյեմբերի 15-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը ռուսաց լեզու 2-րդ, 4-րդ և մագիստրատուրա 1-ին կուրսերում սովորող ուսանողների համար կազմակերպել է քննարկում` «Միջանձնային կոնֆլիկտները ընտանիքում. մասնավորապես` ամուսինների միջև» թեմայով, որը վարել է հոգեբան, դոցենտ Եվգենյա Սարգսյանը:

Ընտանիքի տեսակները, ընտանեկան կոնֆլիկտները և դրանց արդյունքում ծագած խնդիրները, ամուսինների հավակնությունների մակարդակը, ապահարզանների հիմնական պատճառները. այս և թեմային առնչվող հարակից մի շարք հարցերի շուրջ են ծավալվել քննարկումները, որոնց վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ինչպես բանախոսը, այնպես էլ քննարկման մասնակից ուսանողները: Ներկայացվել են առողջ ու կայուն ընտանիք ստեղծելու նախադրյալները, մատնանշվել ժամանակակից ընտանիքներում առկա պրոբլեմներն ու դրանք հաղթահարելու ուղիները: Ըստ հոգեբանի՝ բոլոր ունկնդիրները փորձել են իմաստավորել իրենց սուբյեկտիվ հոգեկան բարեկեցությունը: Քննարկման ընթացքում ներկայացված օրինակները բեկվում էին առօրյա դեպքերի, իրադարձությունների, զարգացումների միջով, ինչը մատուցվող նյութը դարձնում էր առավել մատչելի և իմաստավորված: