Արցախի պետական համալսարան


01020304050607Նոյեմբերի 17-ը նշվում է որպես Ուսանողների  միջազգային օր: Օրվա առթիվ Արցախի Հանրապետությունում գործող բարձրագույն հաստատություններում տեղի են ունենում միջոցառումներ` արժևորելով ու կարևորելով ուսանողության դերը երկրի զարգացման գործում: Այսօր բոլոր շնորհավորանքների ու բարեմաղթանքների  հասցեատերը ուսանողն է: Ուսանողների միջազգային օրվա առթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ են հղում նաև մեր ուսանողները:

 Karine Baghdasaryan

 

Այսօրվա ուսանողը յուրաքանչյուր պետության զարգացման վաղվա երաշխավորն է, ուստի ներկայիս ուսանողության ձգտումներով ու երազանքներով է պայմանավորված Արցախի ապագան: Հպարտ եմ, որ սովորում եմ Արցախի պետական համալսարանում: Համալսարան, որ իր համեստ հնարավորություններով փորձում է անհնարինը հնարավոր դարձնել՝ ի շահ ուսանողի և մեր երկրի ապագայի: Շնորհավորում եմ բոլորիս տոնի կապակցությամբ, մաղթում եմ հաջողություններ ուսման մեջ, լավատեսություն, եռանդ ու կամք՝ նպատակների իրականացման ճանապարհին:

       Կարինե Բաղդասարյան

       ֆիզիկա, 3-րդ կուրս

 

Angelina Mirzoyan

  

Սիրելի´ ուսանողներ, ի սրտե շնորհավորում եմ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Կիրթ և բանիմաց ուսանողը ապագա մասնագետ է, որի մասնագիտական որակներով  պայմանավորվում է երկրի  ապագան, ուստի այս գործում կարևոր է յուրաքանչյուրիս ընտրած մասնագիտությունը: Համառենք մեր երազանքներն ի կատար ածելու ճանապարհին՝ հանուն մեր երկրի լուսավոր ապագայի:

Անգելինա Միրզոյան

ՏՄՄ, 3-րդ կուրս

 

Anna Harutyunyan

 

 Ուսանողի համար ամենադժվարը ստուգարք-քննությունների շրջանն է, սակայն դրանով չէ, որ սկսվում կամ ավարտվում է ուսանողական կյանքը: Ուսանողական ակտիվ առօրյայի համար այսօր ստեղծված են լավագույն պայմաններ: Մաղթում եմ լիարժեք վայելել ուսանողական ամեն մի օրը, օգտվել ընձեռված հնարավորություններից՝ ոչ միայն քաղաքացի, այլև մասնագետ դառնալու ճանապարհին: Հիշե´ք՝ մենք ենք տերը մեր երկրի:

Աննա Հարությունյան

ՏՄՄ, 2-րդ կուրս

 

 

 

Arpine Mkrtchyan

 

 Հանդիսանալով հասարակության շարժիչ ուժը և ներկայացնելով նրա եռանդուն էությունը՝ ուզում եմ, որ մենք կառուցենք մեր երազանքների հայրենիքը: Օրվա կապակցությամբ ընկերներիս մաղթում եմ հավատարիմ մնալ ազգային արժեքներին, մեր մարդկային և մասնագիտական որակներով նպաստել հայրենիքի պաշտպանությանը: Իղձերի իրականացում ձեզ և նորանոր հաջողություններ ուսման մեջ:

 

Արփինե Մկրտչյան

Մանկավարժություն և մեթոդիկա, 4-րդ կուրս

 

 

 

Angelina Mkrtchyan

 

 Սիրելի´ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ուսանողների միջազգային օրվա առթիվ, ցանկանում եմ հաստատակամություն գիտելիքների ձեռքբերման ճանապարհին, ինքնավստահություն սեփական ուժերի և կարողությունների նկատմամբ: Միայն այս դեպքում կարող ենք պայծառ և հուսալի դարձնել մեր երկրի վաղվա օրը: Շնորհավո՜ր:

Անգելինա Մկրտչյան

Տեղեկատվական տեխնոլոգիաներ, 1-ին կուրս

 

 

 

 

Ani Hakobyan

 Սիրելիներս, ի սրտե շնորհավորում եմ ողջ ուսանողությանը՝ տոն օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ ուսանողության տարիներին ստացած գիտելիքները ծառայեցվեն նպատակների իրականացմանը: Ազգի ապագան պետք է փնտրել երիտասարդության ափերում:

Անի Հակոբյան

Տեղեկատվական տեխնոլոգիաներ, 3-րդ կուրս

 

 

Nonna Shaferyanc

 Սիրելի´ ընկերներ, ցանկանում եմ ուսանողական անմոռաց տարիներ, խելահեղ գաղափարներ և համարձակություն՝ դրանք իրականացնելու համար: Դա է գունեղ դարձնում ուսանողական առօրյան: Լինենք միասնական և հավատարիմ այն արժեքներին, որ ուսանողների միջազգային օրվա խորհուրդն է կրում իր մեջ:

Նոննա Շաֆերյանց

Մաթեմատիկա, 3-րդ կուրս

 

 

Anush Danielyan

 Շնորհավորելով ուսանող ընկերներիս՝ կմաղթեի ձեռքբերումներ ուսումնագիտական նախաձեռնություններում, ինչպես նաև աշխատասիրություն, լավատեսություն և կամք՝ դրանք գործնականում իրականություն դարձնելու համար:

Գիտելիքներով զինված մարդն ինքնին արժեք է ցանկացած իրավիճակում, ուստի եկեք հնարավորինս զինված լինենք՝ մասնակցելով մեր երկրի պաշտպանությանն ու ապահով երկրի կառուցմանը: Համոզված եմ՝ մենք արժանապատվորեն կհաղթահարենք մեզ տրված բոլոր փորձությունները:

Անուշ Դանիելյան

Պատմություն, 2-րդ կուրս

 

  

Sofia Asryan

 Շնորհավորում եմ բոլորիս տոնը, ցանկանում եմ հաստատուն կամք, հաջողություններ ուսման մեջ և համարձակ ձեռնարկումներ՝ ի նպաստ մեր երկրի և մեր հասարակության: Նաև հորդորում եմ լավագույնս օգտագործել ներկայիս հնարավորությունները, ձեռք բերել շատ գիտելիքներ, մասնակցել ուսանողական կյանքի ակտիվացմանը:

Սոֆիա Ասրյան

Ֆինանսներ 3-րդ կուրս

 


Angelina Hambardzumyan

 

Շնորհավորում եմ բոլոր ուսանողների տոնը և ցանկանում հագեցած և երջանիկ ուսանողական օրեր: Զինվենք գիտելիքի անսպառ պաշարով և դառնանք հայրենիքի արժանի զավակներ: Վստահ ենք, որ մեր ուսումնառության տարիներին կկարողանանք դառնալ լավ մասնագետներ և կնպաստենք մեր երկրի զարգացմանը յուրաքանչյուրս յուրովի:

 

Անգելինա Համբարձումյան

Լրագրություն, 4-րդ կուրս

 

Lena Musaelyan Ուսանողական տարիների ընթացքում մենք կայանում ենք իբրև մասնագետ, դառնում վաղվա Արցախը կերտող քաղաքացիներ:Եկե΄ք պատասխանատու լինենք մեր պարտականությունների համար, լիարժեքորեն նվիրվենք նպատակների իրագործմանը, դառնանք օրինակ միմյանց համար: Իմ և իմ ֆակուլտետի բոլոր ուսանողների կողմից ջերմորեն շնորհավորում եմ տոնի առթիվ, յուրաքանչյուրիս մաղթում հաստատուն և լուսավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն, հագեցած և արդյունավետ ուսումնական տարիներ: Կրթությունը դարձնե΄նք գերակա նպատակ:

Լենա Մուսայելյան

Պատմություն, 1-ին կուրս