Արցախի պետական համալսարան

IMG 9240  IMG 9311

IMG 9256 IMG 9500

Ուսանողների միջազգային օրն առիթ է` ոչ միայն նշանավորելու օրվա խորհուրդը, այլև խրախուսելու տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած ուսանողներին, գնահատելու նրանց ձեռքբերումները: Նոյեմբերի 16-ին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի հրամանով պարգևատրվել են մի խումբ ուսանողներ:

Պատվոգրերով, գովասանագրերով, շնորհակալագրերով, գրքերով և դրամական պարգևներով խրախուսվել են Ուսանողության օրվա կապակցությամբ կազմակերպված մրցույթներում «Լավագույն բանաստեղծություն», «Լավագույն գեղանկար», «Լավագույն լուսանկար», «Լավագույն թղթակից», «Շախմատ», «Սեղանի թենիս» «Ինտելեկտուալ մրցույթ» անվանակարգերում հաղթող ճանաչված, ուսումնական, գիտական, հասարակական ակտիվություն ցուցաբերած, մարզական նշանակալի ձեռքբերումներով առանձնացած, ինչպես նաև 2017-2018 ուսումնական տարում, ըստ մասնագիտությունների, բարձր ուսումնական առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորած ուսանողները:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ռեկտորատի և պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհավորելով ուսանողներին տոնի կապակցությամբ, իր խոսքում կարևորել է պետականաշինության կայացման և զարգացման գործում կայուն արժեհամակարգ ունեցող ուսանողության դերը:

«Արցախի պետական համալսարանը, ինչպես աշխարհի մյուս բուհերը, կանգնած է մի շարք մարտահրավերների առջև՝ կապված աշխարհաքաղաքական իրավիճակի, ժամանակաշրջանի ներկայացրած պահանջների հետ, որոնք կարող են լուծվել ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի, այլև, առաջին հերթին, ուսանողության օժանդակությամբ»,- նշել է ռեկտորը:

ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքում կարևորել է ուսանողի գործունեությունը, հորդորել մշտապես ձգտել ավելիին:

«Մեր երկիրը որդեգրել և իրականացնում է քաղաքականություն, որի ուշադրության առանցքում է երիտասարդությունը և հատկապես նրա սերուցքային մասը՝ ուսանողությունը: Մենք հպարտ ենք, որ մեր երկրի ապագայի վերաբերյալ հույսերը կապված են մայր բուհի, Արցախի ապագայի բեռն իր ուսերին վերցնող ուսանողության հետ»,- նա: