Օրերս ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն, լրագրություն բաժինների ուսանողները, կուրսղեկ, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանի գլխավորությամբ, այցելել են Ստեփանակերտի տուն-ինտերնատ:
Այցի ընթացքում ուսանողները ներկայացրել են մշակութային ծրագիր, հանդես եկել ասմունքով,երգով ու պարով: Ողջույնի խոսքում Զինաիդա Բալայանը կարևորել է նման միջոցառումների նշանակությունը` հավելելով, որ այցի նպատակը տուն-ինտերնատի բնակիչների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելն է. «Առաջին հերթին առողջություն եմ մաղթում ձեզ: Դուք մեզ համար շատ սիրելի եք և մշտապես գտնվում եք մեր և ուսանողության ուշադրության կենտրոնում:Մենք եկել ենք ձեզ տեսության, որպեսզի ձեր գեղեցիկ առօրյան մի փոքր էլ մենք գեղեցկացնենք»:
«Շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ ժամանակ եք գտել` այցելելու և ուրախացնելու մեզ: Դուք ձեր ասմունքներով հիացնում եք ներկաներիս: Տուն-ինտերնատի բոլոր անդամների և տնօրինության կողմից խորին շնորհակալություն ենք հայտնում ԱրՊՀ ուսանողությանը և նրանց, ովքեր մեզ այցելում են, մեր օրը դարձնում բովանդակալից: Մեր դռները միշտ բաց են ձեր առջև» - ասել է ինտերնատի տարեցներից Վլադիմիր Բաբայանը:
Միջոցառման ավարտին ուսանողները մրգեր ու քաղցրավենիք են բաժանել ինտերնատի անդամներին:
Սիրանուշ Ադամյան, լրագրություն 1-ին կուրս