Արցախի պետական համալսարան

IMG 9566  IMG 9575

IMG 9595  IMG 9602

Լոգոպեդի մասնագիտական օրվա առթիվ ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էին գիտագործնական ընթերցումներ, որին հրավիրված էին ներկայացուցիչներ նաև հանրակրթական դպրոցներից:

Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով ներկաներին` ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը կարևորել է լոգոպեդի մարդասիրական աշխատանքը: Պրոռեկտորը շնորհակալություն է հայտնել նախաձեռնողներին` մասնագիտական տոները տարբեր ձևաչափերով նշանավորելու համար. «Այսպիսի միջոցառումները հարմար առիթ են` քննարկելու մասնագիտության արդիական խնդիրներն ու լուծման համատեղ ուղիներ գտնելը»:

Միջոցառման նախաձեռնողներից Սուսաննա Հայրապետյանը, անդրադառնալով լոգոպեդի աշխատանքին և դրա նշանակությանը, նշել է, որ լեզվական պաթոլոգիաները նորահայտ իրողություններ չեն, նոր են մոտեցման եղանակները. «Լավ մասնագետը բոլորիս ձեռքբերումն է ու հասարակության մեջ ևս մեկ անձի լիարժեք ապրելու հնարավորություն»: