Արցախի պետական համալսարան

IMG 9767   IMG 9853

IMG 9772   IMG 9871

Նոյեմբերի 21-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, ֆինանսներ 4-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Մխիթարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Այլ կերպ» խաղ-մրցույթը, որի նպատակն էր ստուգել ուսանողների իմացության աստիճանը մասնագիտական տերմինների յուրացման ուղղությամբ:

 Անահիտը խորհուրդ է տաիս հաճախակի կազմակերպել նման մրցույթներ, քանի որ դրանք խթանում են արագ կողմնորոշվելուն, նաև հնարավորություն են տալիս չմոռանալու ձեռք բերած գիտելիքները:

«Ուսանողները անընդհատ ծանրաբեռնված են լինում. մի քննաշրջանին հաջորդում է մյուսը: Ուստի ուսանողների առօրյան հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար որոշել ենք կազմակերպել նմանատիպ խաղ-մրցույթ, որը հնարավորություն կտա համատեղել օգտակարն ու հաճելին»,-ասել է Անահիտը` ընդգծելով, որ դա հնարավորություն է տալիս նաև դասախոսներին ցույց տալ, թե ինչքանով են յուրացրել տնտեսագիտական տերմինները:

Խաղ-մրցույթին մասնակցել է 6 թիմ: Հաղթել է «Wall Street» թիմը: Մասնակից բոլոր թիմերը ֆակուլտետի ղեկավարության կողմից խրախուսվել են պատվոգրերով: