Նոյեմբերի 22-ը նշվում է որպես հոգեբանի միջազգային օր: Օրվա կապակցությամբ հոգեբանության բաժնի ուսանողներն այցելել են Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոց, հանդես եկել ընթերցումներով:
Միջոցառման նախաձեռնող, հոգեբանության ամբիոնի դասախոս Ռոզալիա Հարությունյանի խոսքով, նախատեսել են ճանաչողական ընթերցումներով ընդհանուր հոգեբանական գիտելիքներ հաղորդել ավագ դպրոցի աշակերտներին:
«Հոգեբանության վերաբերյալ հետաքրքրաշարժ տեղեկությունների հաղորդմամբ նպատակ ունենք վերհանելու աշակերտների առօրյայում հանդիպող հոգեբանական երևույթներ, ներկայացնելու դրանց պատճառներն ու շտկման եղանակները»,- նշում է Ռ. Հարությունյանը:
Այցելության ընթացքում հոգեբանության բաժնի երկրորդ կուրսի ուսանողները անդրադարձել են ժեստերին և գույներին առնչվող թեմաների` զուգահեռաբար ներկայացնելով հետաքրքիր փաստեր ու բնավորություն որոշող թեստեր: