ԱրՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՊՏՀ-ՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «CROSSKILL» ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

27.11

2018

616f4add02b0c47b13a28920   46631803 522101041598631 1829840902013583360 n

b5a033505e5b2f5c021cd16c   46820689 2192867574312339 2972166614927015936 o

Արցախի պետական համալսարանի ուսանողները նոյեմբերի 24-25-ը մասնակցել են ՀՊՏՀ-ում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Crosskill» («Հմտությունների խաչմերուկ») միջբուհական ուսանողական աշխատաժողովին:

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ պետական և ոչ պետական 10 բուհերի 50 ուսանողներ, այդ թվում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Հայկական պետական մանկավարժական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Հայաստանում Ֆրանսիական, Արցախի պետական համալսարաններից:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, մասնակիցներին ողջունել ու աշխատանքներին հաջող ընթացք են մաղթել ՀՊՏՀ ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը և ՈւԽ ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Սոնա Ոսկանյանը: Աշխատաժողովը հագեցած է եղել գործնական աշխատանքներով, խաղերով, քննարկումներով, ուշագրավ բանախոսություններով: Վերջում մասնակիցներին տրվել են հավաստագրեր:

ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Արման Հայրապետյանը կարևորում է նման միջոցառումների նշանակությունը` միջբուհական կապերը սերտացնելու, նոր ծանոթություններ և շփումներ հաստատելու առումով.«ՀՊՏՀ-ի կողմից կազմակերպված աշխատաժողովը մեզ հնարավորություն ընձեռեց շփվելու հայաստանյան պետական և ոչ պետական բուհերի ուսանողության հետ, ձեռք բերել նոր ընկերներ, գիտելիքներ և հմտություններ, այն օգնեց մեզ առօրեական խնդիրներին տալ արդյունավետ լուծումներ: Անձամբ ինձ, որը շատ սկզբունքային է, սովորեցրեց լինել լավագույնը, կամ պարզապես չլինել: Կուզենային հաճախակի կազմակերպվեին նման միջոցառումներ, և ավելի մեծ թվով ուսանողներ հնարավորություն ունենային մասնակցել»: