Արցախի պետական համալսարան

IMG 0565 IMG 0569

IMG 0586 IMG 0571

Ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնում լեզվաբանների հոբելյանները տարբեր միջոցառումներով նշանավորելը ավանդույթ է դարձել: Նոյեմբերի 28-ին ամբիոնի դոցենտ Սիլվա Մինասյանի նախաձեռնությամբ նշվել է լեզվաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, մանկավարժ Աշոտ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակը:

Ամբիոնի դասախոսները գիտական ելույթներով ներկայացրել են Աշոտ Աբրահամյան գիտնականին, մանկավարժին, քաղաքացուն, արժևորել նրա ներդրումը հայերենագիտության բնագավառում, մագիստրանտները` կենսագրական ուղին:

«Առաջնորդվել հայ մեծերի մեծարժեք գրքերով, քիչ է: Պետք է պայմաններ ստեղծել` խորապես ուսումնասիրելու և հանրայնացնելու նրանց կյանքն ու գործը, նրանց ներդրումը լեզվաբանության մեջ»,- նշել է Ս. Մինասյանը: