Արցախի պետական համալսարան

image 1 image

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն, լրագրություն բաժնի ուսանողները,կուրսղեկ, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանի գլխավորությամբ, այցելել են Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության Ν 1 գիշերօթիկ հաստատություն:

Ուսանողները հանդես են եկել մշակութային ծրագրով`ասմունքով, երգով, պարով: Զ. Բալայանն ու ուսանողներն իրենց խոսքում նշել են, որ հաստատության բոլոր երեխաները և պատանիները մշտապես գտնվում են իրենց ուշադրության առանցքում:Նաև հույս են հայտնել, որ շատերին տարիներ անց նորից կհանդիպեն` արդեն Արցախի մայր բուհում` որպես ուսանող և բազմիցս կլսեն նրանց անունները: Գիշերօթիկ հաստատության սաները հանդես են եկել ասմունքով, երգով, պատմել իրենց նախասիրությունների մասին: Վերջում նրանց բաժանվեց ուսանողների կողմից պատրաստված փոքրիկ նվերներ: