Արցախի պետական համալսարան

IMG 0477 IMG 0488

IMG 0488  IMG 0509

Տնտեսագիտության ֆակուլտետում նոյեմբերի 26-ից 30-ը մասնագիտական դասընթացներ է վարում տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը:

ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի հրավերով ֆինանսներ և հաշվապահական հաշվառում մասնագիտությունների մագիստրատուրայի առաջին կուրսի և բակալավրիատի ուսանողների համար կազմակերպվող հնգօրյա դասախոսությունները «Ֆինանսական մենեջմենթ» և «Կորպորատիվ ֆինանսների ժամանակակից հետազոտություն» դասընթացների շրջանակներում են:

Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը նշում է, որ ուսումնական ծրագրերով նախատեսված մի շարք դասընթացներ վարում են հայաստանյան առաջատար մասնագետներ:

«ԱրՊՀ-ՀՊՏՀ համագործակցության շրջանակներում, ի թիվս այլ ուղղությունների, իրականացվում են նաև դասախոսական փոխայցելություններ: Համագործակցության շրջանակում ԱրՊՀ-ում պարբերաբար ՀՊՏՀ դասախոսներն առանձին դասընթացներ են վարում, որոնք արդյունավետ նշանակություն ունեն և կարևորվում են մեր կողմից»,- ասում է ամբիոնի վարիչը: