ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ` «ԻՐԱԶԵԿ ՈՒՍԱՆՈՂ» ԽՈՐԱԳՐՈՎ |
29.11 2018 |
Նոյեմբերի 29-ին բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնած «Իրազեկ ուսանող» ինտելեկտուալ խաղը նպատակ ուներ ստուգել ուսանողների իրավագիտակցության մակարդակը: Ընդգրկված յոթ թիմերին շնորհակալություն հատնելեվ մասնակցության համար՝ բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը կարևորել է կազմակերպիչների գաղափարը և նշել. «Այս անգամ ստուգվելու են ոչ թե ձեր մտավոր ունակությունները, այլև իրազեկվածության մակարդակը: Իսկ եթե իրազեկված ես, ուրեմն` պաշտպանված ես»: Մրցութային փուլերի ընթացքում հնչած հարցերը վերաբերում էին ԱրՊՀ-ում գործող և ուսանողությանն առնչվող կարգերին և կանոնադրություններին: Արդյունքում պարզվեց, որ սեփական իրավունքներից և պարտականություններից տեղեկացված է «Bright Stars » թիմը, որի անդամներն էլ խրախուսվել են մասնագիտական գրքերով: |